ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԿՕՐՅԱ ԲԱՑ ԴԱՍ՝ «ՄՈՍԿՎԱՅԻ ՄԵԾ ԹԱՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄԸ» ԹԵՄԱՅՈՎ

ՃՇՀԱՀ քաղաքաշինության ամբիոնը կազմակերպել էր երկօրյա բաց դաս «Մոսկվայի մեծ թատրոնի վերակառուցումը» թեմայով, որը վարում էր ռուս անվանի ճարտարապետ Նիկիտա Շանգինը: Ն. Շանգինը Ռուսաստանի ճարտարապետների միության անդամ է,  վաստակավոր ճարտարապետ, որը ղեկավարել է Մեծ թատրոնի վերակառուցման աշխատանքները:

Լեփլեցուն դահլիճում Ն․ Շանգինը առաջին օրը ներկայացրեց նախագծման ոլորտի միջազգային քաղաքականությունը և անձնական ստեղծագործական փորձը, քննարկվեցին աշխատանքային նախագծերը և դրանց հետ առնչվող խնդիրները։ Դասախոսությունների երկրորդ օրը  ճարտարապետն անդրադարձավ Մոսկվայի մեծ թատրոնի վերակառուցման աշխատանքներին։

Հանդիպման ավարտին մասնակիցները նշեցին, որ դասընթացը հետքրքիր էր և տեղեկատվական, ապա ցանկություն հայտնեցին մասնակցել կազմակերպվելիք հաջորդ դասընթացներին։

 137 просмотров всего,  1 просмотров сегодня

07.10.21

 138 просмотров всего,  2 просмотров сегодня