Մեծ ու բարձրարժեք արվեստ ստեղծելու համար անհրաժեշտ է սերունդների փոխգործակցություն, տեսնելու, ուսումնասիրելու և ստեղծագործելու անհագ ցանկություն:
Դիզայն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներն օրեր շարունակ նկարում, ջնջում ու նորից նկարում էին՝ հայտնի նկարիչների ոճով գույնն ընկալելու և փոխանցելու համար:
Երեկ ամփոփվեց ֆակուլտետի Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպված «Եկե’ք ստեղծենք Մեծ արվեստ» խորագրով գունատեսության մրցույթը:
Դասախոսների և ուսանողների ջերմ միջավայրում քննարկվեց հինգ ստեղծագործությունները և ընտրվեց լավագույն աշխատանքը՝ չնայած, որ հաղթանակի էին արժանի բոլոր գործերը։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին՝ մաղթելով նոր ու հետաքրքիր հաղթանակների շարունակականություն։