ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման և վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի դասախոս Կրիստինա Բորիսենկոն Ճարտարապետական նախագծման հիմունքներ դասընթացն անցկացրել է  ՀՀ մշակութային վայրերում՝ Եղվարդ քաղաքի Բազիլիկ  (5-րդ դար) և Աստվածածին եկեղեցիներում (13-րդ դար): Դասընթացի համադրում է տեսական և գործնական գիտելիքները՝ ուսանողներին իրենց սովորածը գործնականում կիրառելու հնարավորություն տալով:

Դասընթացի մասնակիցները տեղում ծանոթացան զարդանախշերին, տեղում արեցին ճեպանկարներ, այլ նկարներ:  Ինչպես նշեց Կ. Բորիսենկոն, պատահական չէ, որ ընտրված էին տեսակով տարբեր կառույցներ՝ բազիլիկ և դամբարանատիպ եկեղեցիներ, որոնց տարբերությունների դիտարկումները, քննարկումները ցույց տվեցին, թե որքան շատ գիտելիքներ ունեն ուսանողները հայ ճարտարապետության պատմությունից:

Արտալսարանական նման դասընթացները ոչ միայն յուրօրինակ են դարձնում ուսուցման գործընթացը, այլև հետաքրքրություն են հաղորդում ուսանողական առօրյային՝ ամրապնդելով հայրենիքի նկատմամբ սերն ու նվիրվածությունը:  

 355 просмотров всего,  1 просмотров сегодня

25.05.21

 356 просмотров всего,  2 просмотров сегодня