(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՈւՍՈւՑՉԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 

Սիրելի՛ ուսուցիչներ, հարգելի՛ գործընկերներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ուսուցչի տոնի կապակցությամբ։

Կրթությունը երկրի զարգացման, առաջընթացի և կայուն ապագայի կարևորագույն գրավականներից է, իսկ այդ ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է։ Ձեր ամենօրյա աշխատանքով, գիտելիքով և մասնագիտական փորձով դուք ոչ միայն բացահայտում եք նոր հնարավորություններ, այլև ոգեշնչում երիտասարդ սերնդին՝ հավատալու սեփական ուժերին, ձգտելու կատարելության և կերտելու սեփական ապագան։

Այս տոնական օրը ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզ՝ ձեր պատասխանատու աշխատանքի, հետևողականության և կրթության ոլորտի զարգացմանն ուղղված ջանքերի համար։

Առանձնահատուկ շնորհավորում եմ ՃՇՀԱՀ ավագ դպրոցի ուսուցիչներին՝ մաղթելով մասնագիտական բեղմնավոր գործունեություն, նոր նախաձեռնությունների իրականացում և բազմաթիվ հաջողություններ։ Թող ձեր աշխատանքը միշտ արժանանա բարձր գնահատանքի, իսկ ձեր սաները շարունակեն ուրախացնել ձեզ իրենց գիտելիքներով ու ձեռքբերումներով։

Մաղթում եմ ձեզ  քաջառողջություն, ընտանեկան ջերմություն, անսպառ լավատեսություն և նորանոր հաջողություններ ձեր կարևոր առաքելության ճանապարհին։

Շնորհավո՛ր Ուսուցչի օրը։

 

05.10.26