(010) 303-300

ՃՇՀԱՀ ՌԵԿՏՈՐ ՄԱՆՈւԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ Է ՀՀ ԳԱԱ ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄԻ ԴԻՊԼՈՄԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով նիստը՝ նվիրված Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան։

Նիստին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնակատար, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ինչպես նաև Հայաստանից և արտերկրից ժամանած գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել Ժաննա Անդրեասյանը և Աշոտ Սաղյանը։

Ներկայացվել են գիտական զեկույցներ հետևյալ թեմաներով՝ «Գիտական դիվանագիտությունը մարդկության պատմության սինգուլյարության կետում», «Արհեստական բանականությունը՝ հանուն խաղաղության․ գիտական դիվանագիտությունը թվային դարաշրջանում» և «Գենոմային տեխնոլոգիաները թվային դարում»։

Նիստի շրջանակում տեղի է ունեցել նաև ՀՀ ԳԱԱ ասոցացված և արտասահմանյան անդամներին դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը նրան հանձնել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամի դիպլոմը։

Նիստը ևս մեկ անգամ ընդգծել է գիտության կարևոր դերը խաղաղության, միջազգային համագործակցության և կայուն զարգացման խթանման գործում։

10.11.26