Ավարտվեց Digital Marketing-ի մասին հետաքրքիր և ուսուցողական վեցօրյա սեմինարը, որը կազմակերպել էր ՃՇՀԱՀ էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնը: Այն վարեց Startup Armenia Foundation-ում թվային մարքեթինգի մասնագետ (Digital marketing specialist), ՀՊՏՀ մարքեթինգային հաղորդակցություններ բաժնի մագիստրատուրայի ուսանողուհի Իռեն Թալալյանը: Ուսանողները սեմինարին մասնակցեցին՝ նախապես գրանցվելով, իսկ ավարտին ստացան մասնակցության հավաստագրեր: Նրանք շնորհակալություն հայտնեցին ֆակուլտետի ղեկավար կազմին՝ նմանօրինակ հետաքրքիր թեմաներով սեմինարիներ կազմակերպելու և իրենց մասնակցության հնարավորություն ընձեռելու համար:
ՃՇՀԱՀ կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկան Մարինե Գրիգորյանը և էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնի վարիչ Տաթևիկ Եդոյանը նշեցին, որ նման սեմինարները շարունակական են լինելու, և իրենք միշտ պատրաստ են օգտակար լինել ուսանողներին: