ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԱՅՍՕՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՖՐԱՆՍԱԽՈՍ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ 7-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

Այսօր Երևանում կմեկնարկի ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնը՝ «Տարբեր ենք, բայց միասին» խորագրով: Փառատոնի մեկնարկը կտրվի Երևանի պետական համալսարանում՝ վարպետաց չորս դասընթացներով՝ երգի, պարի, գեղանկարչության և լուսանկարչության: Ուրախ երգ ու պարով փառատոնի մասնակիցները կներկայացնեն իրենց երկրները: Կլինի նաև ՙՀարցեր ֆրանսախոսին՚ խորագրով մրցույթ:

Մայրաքաղաքում ֆրանսիական տրամադրությունը կշարունակվի մինչև հուլիսի 5-ը: Փառատոնը նպատակ ունի խթանել բազմալեզվությունն ու ֆրանսերենի տարածումը բազմամշակույթ համատեքստում:

2012թ-ին՝ ստեղծման պահից մինչ այսօր համախմբելով տարածաշրջանի քսան երկրի և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ հաստատությունների ավելի քան 400 ուսանողի, փառատոնը միջազգային երկխոսության յուրօրինակ բաց հարթակ է: Այն ամեն տարի վերածվում է երիտասարդության, ստեղծագործ մտքի և համերաշխության յուրահատուկ տոնի: Վերջինս նաև եզակի առիթ է ակադեմիական կամ այլ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու համար, քանի որ ամեն անգամ փառատոնի կազմակերպմանն աջակցում են հասարակական, տնտեսական և քաղաքական ոլորտները ներկայացնող գործընկերները:

Այս տարի համընդհանուր հաղորդակցման լեզուն համախմբել է 53 ուսանող ֆրանսախոս ուսանողների, որոնք ժամանել են 17 երկրից՝ Ալբանիայից, Բոսնիա-Հերցոգովինայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Լիտվայից, Խորվաթիայից, Հայաստանից, Հունգարիայից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Ռումինիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սերբիայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից: Ամենուր նրանց են ուղեկցում են հայ կամավոր ուսանողները:

Փառատոնի հանդիսավոր փակմանը, որը տեղի կունենա հուլիսի 5-ին՝ ժամը 19:00-ին Երևանի Տիկնիկային թատրոնում, նախատեսված է գալա-համերգ, որի ընթացքում մասնակիցները ժյուրիի անդամներին և հանդիսատեսին կներկայացնեն իրենց աշխատանքի արդյունքը: Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն:

Հիշեցնենք, որ Ֆրանսախոս ուսանողների յոթերորդ փառատոնը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության /ՖՀԳ/ կենտրոնական և արևելյան Եվրոպայի /ԿԱԵ/ տարածաշրջանային կենտրոնի կողմից՝ Հայաստանի բուհերի և Հայաստանում ֆրանսախոս դեսպանությունների հետ համատեղ:

 

 1,263 просмотров всего,  1 просмотров сегодня

02.07.18

 1,264 просмотров всего,  2 просмотров сегодня