ՃՇՀԱՀ նորարարության և ձեռներեցության աջակցման կենտրոնը իրականացնում է «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթացը, որը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին: Դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում, կիրառվող մեթոդներին և գործիքակազմին, կսովորեն օգտվել Microsoft Project ծրագրակազմից, որը նախագծերի պլանավորման և կառավարման արդյունավետ և լայնորեն կիրառվող գործիք է։
Դասընթացը կվարեն Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսներ, որոնք ունեն բազմամյա մանկավարժական փորձ, ինչպես նաև կառավարել են բազմաթիվ նախագծեր։
Դասընթացի մասնակիցներին կշնորհվի ՃՇՀԱՀ վկայական, իսկ ավարտողներին՝ Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի վկայական։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով:
Դասընթացին գրանցվելու և ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:
Լրացուցիչ հարցերի դեպքում գրել nuacaextension@gmail.com էլ հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961 կամ 529) հեռախոսահամարով։