Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Իտալիայի Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանի միջև գործող միջբուհական համագործակցության պայմանագրի շրջանակում հայտարարվում է մրցույթ՝ 2026–2027 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում «Լա Սապիենցա» համալսարանում ուսումնառության նպատակով՝ նախատեսված 5 տեղի համար։
Ծրագրին կարող են դիմել ՃՇՀԱՀ-ի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։
«Լա Սապիենցա» համալսարանում կրթական ծրագրերն իրականացվում են ինչպես անգլերենով, այնպես էլ՝ իտալերենով։ Կրթական ծրագրերի և ուսումնառության հնարավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝
Կրթական ծրագրերի ընտրության և դրանց համապատասխանելիության վերաբերյալ հարցերի դեպքում ուսանողները կարող են դիմել ՃՇՀԱՀ համապատասխան ֆակուլտետների դեկանատներ։
Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել ՃՇՀԱՀ համապատասխան ֆակուլտետի դեկանատ մինչև սեպտեմբերի 23-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։
Թեկնածուների նախնական ընտրությունը կիրականացվի սեպտեմբերի 24-ին՝ հարցազրույցի ձևաչափով։ Հարցազրույցի անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ։
Թեկնածուների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, օտար լեզվի իմացության մակարդակը և մոտիվացիան։
Նախնական ընտրության արդյունքում առաջադրված թեկնածությունների վերջնական հաստատումն իրականացնում է «Լա Սապիենցա» համալսարանի համապատասխան ֆակուլտետի ղեկավարությունը։