Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2026-2027 ուստարվա երկրորդ կիսամյակում Իտալիայի Լ’Աքվիլայի համալսարանում(Università degli Studi dell’Aquila) ուսումնառելու երկու տեղի համար:
Մրցույթին կարող են դիմել Շինարարության, Ճարտարապետության ֆակուլտետների մագիստրատուրայի առաջին կուրսի, բարձր առաջադիմությամբ, անգլերենին տիրապետող ուսանողները, ինչպես նաև հետբուհական մասնագիտական կրթության մակարդակում ուսումնառողները (ասպիրանտները):
Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ` Course Catalogue — UNIVAQ
Լ’Աքվիլայի համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով խնդրում ենք դիմել Շինարարության, Ճարտարապետության ֆակուլտետների դեկանատներ, իսկ մրցույթի և շարժունության կազմակերպչական հարցերով՝ Միջազգային համագործակցության վարչություն։
Առարկաների ընտրության ժամանակ խնդրում ենք ուշադրություն դարձնել դասավանդման լեզուներին (անգլերեն, իտալերեն):
Մասնակցության համար պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
* անգլերենով ինքնակենսագրություն (ըստ կցված ձևաչափի),
* դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակներ (Motivation Letter)՝անգլերենով և հայերենով,
* առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
* անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք
— մագիստրատուրայում ուսումնառողների համար` առնվազն B1 մակարդակ,
— հետբուհական մասնագիտական կրթության մակարդակում ուսումնառողների (ասպիրանտներ) համար` առնվազն B2 մակարդակ:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել նշված ֆակուլտետների դեկանատներ մինչև նոյեմբերի 24-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով, նոյեմբերի 25-ին` ժամը 14:30-ին։
Անցկացման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ։