Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնը կազմակերպում է «ՃՇՀԱՀ շախմատի գավաթ-2026» արագ շախմատի անհատական-միջֆակուլտետային մրցաշարը։
Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին։
Մասնակցության իրավունք ունեն համալսարանի բոլոր ուսանողները։
Մրցաշարին մասնակցելու և գրանցվելու համար անհրաժեշտ է դիմել ՃՇՀԱՀ շախմատի սենյակ։
Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրված ուսանողներին։