Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 17-ին համալսարանում տեղի կունենա «Ստորգետնյա քաղաքներ և գյուղեր» խորագրով սեմինար։
Սեմինարը կվարի ճարտարապետության դոկտոր Սամվել Շահինյանը։
Հանդիպման ընթացքում կներկայացվեն ստորգետնյա քաղաքների և գյուղերի առանձնահատկությունները, դրանց ձևավորման ու զարգացման պատմությունը, ինչպես նաև ճարտարապետական, բնապահպանական և մշակութային նշանակությունը։
Սեմինարը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15:30-ին, Գիտական խորհրդի նիստերի դահլիճում (2129)։