(010) 303-300

ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է ուսման վճարի փոխհատուցման (զեղչերի) դիմումների ընդունման գործընթացը։

Ուսանողները կարող են դիմել ուսման վճարի փոխհատուցման՝ հետևյալ երկու ուղղություններով՝

  • պետության կողմից ուսման վճարի փոխհատուցում,
  • համալսարանի կողմից ուսման վճարի փոխհատուցում։

Դիմումների ընդունումն իրականացվում է առցանց եղանակով։ Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել educover.nuaca.am կայք, լրացնել համապատասխան տվյալները և կցել պահանջվող փաստաթղթերը։

Կայքում ներկայացված են դիմելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև դիմումների ներկայացման վերջնաժամկետների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։

Ուսանողներին հորդորում ենք ուշադիր ծանոթանալ կայքում ներկայացված պահանջներին, հետևել սահմանված ժամկետներին և դիմումները ներկայացնել համապատասխան կարգով։

Խնդրում ենք լինել ուշադիր և չուշացնել դիմումների ներկայացման վերջնաժամկետները։

09.09.26