(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ

Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսների մշակած «Նախագծերի կառավարման հիմունքներ» դասընթաց:

Դասավանդումը կառուցված է ըստ նախագծերի գիտելիքների ոլորտների փուլերի և իրականացվելու է միջառարկայական մոտեցմամբ։ Ներկայացվելու են նախագծերի լայն շրջանակի կառավարման հիմնական գործիքներն ու մեթոդները: Դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում, կիրառվող մեթոդներին և գործիքակազմին, կսովորեն օգտվել Microsoft Project ծրագրակազմից, որը նախագծերի պլանավորման և կառավարման արդյունավետ և  լայնորեն կիրառվող գործիք է։

75000
Տևողությունը՝ 32 ժամ Ձևաչափը՝ առկա Սկիզբը՝  սեպտեմբերի 19, ժամը 18:30

ՆԿԱՐԱԳԻՐ

«Նախագծերի կառավարման հիմունքները» դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ կստանան նախագծերի կառավարման վարքագծային և քանակական հարցերի վերաբերյալ, կտիրապետեն նախագծերի իրագործման բոլոր փուլերում՝ նախաձեռնում, պլանավորում, իրականացում և փակում, կիրառվող մեթոդներին և գործիքակազմին, կսովորեն օգտվել Microsoft Project ծրագրակազմից, որը նախագծերի պլանավորման և կառավարման արդյունավետ և  լայնորեն կիրառվող գործիք է։ 
Դասընթացը նախատեսված է՝

  • նախագծերի կառավարիչների,
  • նախագծերի կառավարման ոլորտում աշխատանքային հեռանկարներ փնտրողների,
  • ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր գիտելիքներ։

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող ոլորտային տեխնիկական, առաջնորդման և գործարար կառավարման հմտություններ,
  • կկարողանան ստեղծել նախագծի պլանավորման փաստաթղթերը՝ նախաձեռնումից մինչև փակումը,
  • կտիրապետեն նախագծերի կառավարման ողջ գործիքակազմին և կկարողանան իրականացնել նախագծի կառավարումը։

ՃԱՆԱՉՈՒՄ

Դասընթացի մասնակիցներին կշնորհվի դասընթացին մասնակցության ՃՇՀԱՀ վկայական։
Դասընթացը հաջողությամբ ավարտածներին կշնորհվի նաև Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի և ՃՇՀԱՀ համատեղ վկայական։

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Նախագծի նախաձեռնումը. կուսումնասիրվեն կազմակերպություններում իրականացվող նախագծերի օրինակներ, նախագծերի ընտրության մոդելները, նախագծի ղեկավարի դերը և նախագծի կազմակերպական կառուցվածքը։ Արդյունքում ավելի հասկանալի կլինի, թե ինչպես նախաձեռնել նախագիծը։ Մասնակիցները կկարողանան ստեղծել նախագծի հիմնական արդյունքը՝ նախագծի կանոնադրությունը։
  •  Նախագծի պլանավորում․ մասնակիցները կսովորեն, թե ինչպես կառուցել նախագծերի համապարփակ կառավարման ծրագիրը, որը կներկայացնի ռիսկի, որակի, շրջանակի, ժամանակացույցի, ծախսերի, ժամկետների, ռեսուրսների և հաղորդակցության հիմնական բաժինները։
  •  Նախագծի իրականացում․ գործնական օրինակների միջոցով մասնակիցները կծանոթանան նախագծի իրականացման գործընթացների խմբերին ու համապատասխան գործողություններին, ինչպես նաև դրանց միջև գործող տրամաբանական կապերին։ Կներկայացվեն նախագծի մշտադիտարկման և վերահսկման սկզբունքները, այդ թվում՝ նախագծի միջոցով ստեղծվող արժեքի վերլուծությունը և նախագծի հաշվետվությունը։ Կսովորեն, թե նախագծի ղեկավարը ինչ գործողությունների միջոցով կարող է վերահսկել նախագծի ընթացքը։
  •  Նախագծի փակում․ կուսումնասիրվեն նախագծի արդյունավետ փակման համար անհրաժեշտ գործընթացները:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ

  1. Նախագծի կառավարման հիմնական հասկացությունները
  2. Նախագծի բովանդակության կառավարում
  3. Նախագծի ժամանակի կառավարում
  4. Նախագծի ծախսերի կառավարում
  5. Նախագծի ռեսուրսների կառավարում
  6. Microsoft Project ծրագրակազմի կիրառում
  7. Microsoft Project ծրագրակազմի կիրառում
  8. Microsoft Project ծրագրակազմի կիրառում
  9. Նախագծի որակի կառավարում
  10. Նախագծի հաղորդակցության կառավարում
  11. Նախագծի ռիսկերի կառավարում
  12. Նախագծի գնումների կառավարում
  13. Նախագծի շահառուների կառավարում

 

ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԸ

Դասընթացը վարելու են Նյու Ջերսիի Ռատգերսի համալսարանի առաջատար ենթակառուցվածքների և փոխադրումների կենտրոնի կողմից հավաստագրված դասախոսներ, որոնք ունեն բազմամյա մանկավարժական փորձ, ինչպես նաև իրականացրել են բազմաթիվ նախագծերի կառավարում։

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

  • Դասավանդումը կիրականացվի հայերեն՝ անհրաժեշտ տերմինաբանության անգլերեն համարժեքների ներկայացմամբ, ինչպես նաև՝ նախագծի վրա հիմնված ուսուցման մեթոդաբանությամբ (Project Based Learning, PBL):
  • Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները կարող են դասընթացին մասնակցել 15% զեղչով:

Լրացուցիչ հարցերի դեպքում գրել nuacaextension@gmail.com էլ հասցեին կամ զանգահարել 010 303 300 (961 կամ 529) հեռախոսահամարով։