ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «ՄԻԿՇԻՆ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ՄԻԿՇԻՆ» կազմակերպությանն անհրաժեշտ են աշխղեկներ, որոնք շինարարության նորմերի ու կանոնների, նախագծահաշվարկային և այլ փաստաթղթերի հիման վրա կկազմակերպեն շինարարական հրապարակում տեղի ունեցող աշխատանքները (միաձույլ երկաթբետոնե բազմահարկ բնակելի շենքերին առնչվող աշխատանքներ):

Վարձատրությունը՝ 200.000-300.000 ՀՀ դրամ։

Աշխատանքային պարտականություններն են՝  

  • հավաքագրել աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ աշխատուժը՝ շինարարական աշխատանքների անընդհատությունն ապահովելու համար,
  • կազմակերպել շինարարական մոնտաժային աշխատանքները՝ համաձայն նախագծային փաստաթղթերի,
  • աշխատանքների կատարման ժամանակ ապահովել անվտանգության կանոնների պահպանումը,
  • ապահովել աշխատանքների որակյալ և ժամանակին կատարումը,
  • վերահսկել ապրանքանյութական միջոցների շահագործումը և պահպանումը,
  • ապահովել աշխատանքային կարգապահություն շինարարական հրապարակում,
  • ղեկավարին տեղեկացնել շինարարական հրապարակում տեղի ունեցած գործընթացների, արտակարգ պատահարների, վթարների վերաբերյալ և ձեռնարկել միջոցներ առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ:

Պահանջվող լեզուները՝  հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Անհրաժեշտ հմտություններն են՝        

  • համապատասխան բարձրագույն կրթություն,
  • բնակելի շենքերի և տարածքների շինարարության ոլորտում աշխատանքային փորձ,
  • համակարգչային գիտելիքներ, AutoCAD ծրագրի իմացությունը ցանկալի է,
  • հայերենի և ռուսերենի իմացություն:

Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրություններն ուղարկել hr@mikshin.am  էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը։ Դիմումների վերջնաժամկետը 2021 թ. հուլիսի 2-ն է:

 263 просмотров всего,  1 просмотров сегодня

02.06.21

 264 просмотров всего,  2 просмотров сегодня