(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

LISS24

Erasmus+ LISS24 նախագիծը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին: Նախագծի կոնսորցիումը ներառում է 10 համալսարան և 2 կրթական հաստատություն։

«Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Learn – Innovate – Sell – Succeed, հապավումը՝ LISS24) նախագիծը միտված է ճարտարագիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի բուհերի շրջանավարտների B2B վաճառքի և նորարարական կարողությունների զարգացմանը: Նախագծի մեթոդաբանության հիմքում են երեք հիմնական տարրերը՝ «հիմնական նյութ», «մանկավարժական պրակտիկա» և «գիտելիքի փոխանցում»: Այս հիմնաքարերը փոխկապակցված են և միտված են  ծառայելու արդյունավետ և կայուն կարողությունների զարգացմանը: Նախագծի ակնկալվող արդյունքները սերտորեն կապված են «Կրթություն, հետազոտություն, նորարարություն» մոտեցման հետ:

Նախագծի շրջանակում`

  • կիրականացվեն B2B վաճառքի և նորարարական կարողությունների զարգացման դասընթացներ Հայաստանի և Վրաստանի բոլոր վեց գործընկեր համալսարաններում,
  • կկազմակերպվեն վաճառքի և նորարար գաղափարների ուսանողական մրցույթներ,
  • համալսարաններում կստեղծվեն վաճառքների ուսումնասիրության լաբորատորիաներ (Sales Labs)՝ հետազոտելու վաճառողների և հաճախորդների վարքագիծը, ինչպես նաև խրախուսելու կրթության և հետազոտության ոլորտում համալսարան-բիզնես նոր համագործակցությունը:

Որպես նախագծի կարճաժամկետ արդյունք՝ ընկերությունները կհամալրվեն առավել կարողունակ ինժեներներով, որոնք կնպաստեն բիզնեսի զարգացմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի գործընկեր երկրների մրցունակության բարձրացմանը։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Վրաստանի կողմից մասնակցում են՝ Ակակի Ծերեթելիի պետական համալսարանը, Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախագծի մասնակիցներից է նաև Ինդոնեզիայի տարածաշրջանային բաց ուսումնական կենտրոնը։ ԵՄ գործընկերներն են՝ Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանը (Ֆինլանդիա), Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը (Իսպանիա), Վիներ Նոյշտադի կիրառական գիտությունների համալսարանը (Ավստրիա) և Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանը (Շվեդիա)։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ) Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱՀ) Տուրկուի կիրառական գիտությունների համալսարան (ՏԿԳՀ) Վալենսիայի Պոլիտեխնիկական Համալսարան (ՎՊՀ)
Վիենա Նոյշտադի կիրառական գիտությունների համալսարան Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարան (ԹՏՀ) Ակակի Ծերեթելիի Պետական Համալսարան (ԱԾՊՀ) Շոթա Ռուսթավելու անվան Պետական Համալսարան (ՌՊՀ) Վրաստանի տեխնիկական համալսարան (ՎՏՀ)
     
Ինդոնեզիայի տարածաշրջանային բաց ուսումնական կենտրոն (ԻՏԲՈՒԿ) Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՎԿԳՄՍՆ)      

 

17 հունվարի 2024թ.

Առաջին առցանց համակարգման հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 17-ին: Հանդիպման ընթացքում քննարկվել է յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի բովանդակությունը՝ համապատասխան վերջնարդյունքներով:

 

 

18 դեկտեմբերի 2023թ

Նախագծի առցանց մեկնարկային հանդիպում

Հանդիպման ընթացքում նախագծի Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի համակարգողը ներկայացրեց նախագծի հիմնակետերը։ Մասնակից բուհերը ներկայացրին իրենց կրթական կառույցները և թիմերը։

Ակադեմիական համակարգող՝  Լուսինե Հարությունյան,

Հասցե՝ Տերյան 105,

Հեռ. +374 10 303300 (961)

Էլ. հասցե՝  lusine.harutyunyan@nuaca.am: