(010) 303-300

LISS24 — Learn – Innovate – Sell – Succeed

Erasmus+ LISS24 նախագիծը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերի 18-ին: Նախագծի կոնսորցիումը ներառում է 10 համալսարան և 2 կրթական հաստատություն։

«Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Learn – Innovate – Sell – Succeed, հապավումը՝ LISS24) նախագիծը միտված է ճարտարագիտության ոլորտում Հայաստանի և Վրաստանի բուհերի շրջանավարտների B2B վաճառքի և նորարարական կարողությունների զարգացմանը: Նախագծի մեթոդաբանության հիմքում են երեք հիմնական տարրերը՝ «հիմնական նյութ», «մանկավարժական պրակտիկա» և «գիտելիքի փոխանցում»: Այս հիմնաքարերը փոխկապակցված են և միտված են  ծառայելու արդյունավետ և կայուն կարողությունների զարգացմանը: Նախագծի ակնկալվող արդյունքները սերտորեն կապված են «Կրթություն, հետազոտություն, նորարարություն» մոտեցման հետ:

Նախագծի շրջանակում`

  • կիրականացվեն B2B վաճառքի և նորարարական կարողությունների զարգացման դասընթացներ Հայաստանի և Վրաստանի բոլոր վեց գործընկեր համալսարաններում,
  • կկազմակերպվեն վաճառքի և նորարար գաղափարների ուսանողական մրցույթներ,
  • համալսարաններում կստեղծվեն վաճառքների ուսումնասիրության լաբորատորիաներ (Sales Labs)՝ հետազոտելու վաճառողների և հաճախորդների վարքագիծը, ինչպես նաև խրախուսելու կրթության և հետազոտության ոլորտում համալսարան-բիզնես նոր համագործակցությունը:

Որպես նախագծի կարճաժամկետ արդյունք՝ ընկերությունները կհամալրվեն առավել կարողունակ ինժեներներով, որոնք կնպաստեն բիզնեսի զարգացմանը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի գործընկեր երկրների մրցունակության բարձրացմանը։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը։ Վրաստանի կողմից մասնակցում են՝ Ակակի Ծերեթելիի պետական համալսարանը, Շոթա Ռուսթավելու անվան պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը և Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Նախագծի մասնակիցներից է նաև Ինդոնեզիայի տարածաշրջանային բաց ուսումնական կենտրոնը։ ԵՄ գործընկերներն են՝ Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանը (Ֆինլանդիա), Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանը (Իսպանիա), Վիներ Նոյշտադի կիրառական գիտությունների համալսարանը (Ավստրիա) և Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանը (Շվեդիա)։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ) Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱՀ) Տուրկուի կիրառական գիտությունների համալսարան (ՏԿԳՀ) Վալենսիայի Պոլիտեխնիկական Համալսարան (ՎՊՀ)
Վիներ Նոյշտադի կիրառական գիտությունների համալսարան (ՆԿԳՀ) Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարան (ԹՏՀ) Ակակի Ծերեթելիի Պետական Համալսարան (ԱԾՊՀ) Շոթա Ռուսթավելու անվան Պետական Համալսարան (ՌՊՀ) Վրաստանի տեխնիկական համալսարան (ՎՏՀ)
     
Ինդոնեզիայի տարածաշրջանային բաց ուսումնական կենտրոն (ԻՏԲՈՒԿ) Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ՎԿԳՄՍՆ)      

Erasmus+ LISS24 նախագծի շրջանակներում «B2B վաճառքներ» վերապատրաստման ավարտին երկու փուլով կազմակերպված մրցույթ

«B2B վաճառքներ» դասընթացի վերապատրաստումն ավարտվեց մրցույթի երկու փուլերով (համապատասխանաբար՝ 2025 թվականի ապրիլի 22-ին և 25-ին): Մրցույթի երկու փուլերի համար էլ մշակվել է մրցույթի թեմային համապատասխան սցենար, և պոտենցիալ մասնակիցները նախապես իրազեկված էին առաջադրանքի վերաբերյալ: Մրցույթի առաջին փուլին մասնակցել է տասնչորս ուսանող: Արդյունքում բոլոր 14 մասնակիցները հավաքել են անհրաժեշտ միավորների քանակը և անցել մրցույթի երկրորդ փուլ, որը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 25-ին: Գնահատողների հանձնաժողովը առաջին փուլում բաղկացած էր 8 անդամից, իսկ երկրորդ փուլում՝ 6-ից: Մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքում երեք ուսանողներ առաջադրվել են 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերի համար:

14 ապրիլի, 2025թ․- «B2B վաճառքներ» դասընթացի ավարտը ՃՇՀԱՀ-ում

2025 թվականի ապրիլի 14-ին Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ավարտվեց «B2B վաճառքներ» դասընթացը: Դասընթացի տևողություն 3 շաբաթ էր։ Այն ամփոփվելու է ներբուհական մրցույթով: Դասընթացները վարում էին Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակներում B2B վաճառքների գծով վերապատրաստում անցած ՃՇՀԱՀ դասախոսները, ինչպես նաև B2B վաճառքների փորձառություն ունեցող հրավիրված մասնագետները: Դասընթացները իրականացվում էին ինտերակտիվ մոտեցմամբ, որը ապահովեց մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։ Գործնական վարժությունների, դերային խաղերի, խնդիրների լուծման միջոցով մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ և կարողություններ B2B վաճառքների ոլորտում։

 

4 ապրիլի, 2025թ․- «Նորարարական գաղափարների գեներացում» վերապատրաստման դասընթացի մասնակիցներին հավաստագրերի և պարգևատրումների հանձնման արարողությունը

2025 թվականի ապրիլի 4-ին Էրազմուս+ «Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Erasmus+ LISS24) նախագծի շրջանակում կայացավ «Նորարարական գաղափարների գեներացում» վերապատրաստման  դասընթացի մասնակիցներին հավաստագրերի և սույն թվականի մարտի 25-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչված թիմերին դրամային պարգևատրումների սերտիֆիկատների հանձնման արարողությունը։ Ողջույնի խոսքերով հանդես են եկել ՃՇՀԱՀ-ի աշխատակազմի ղեկավար պ-ն Փայլակ Կարապետյանը և LISS24 նախագծի համակարգող, Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար պ-ն Վարազդատ Հովհաննիսյանը։ Պարոն Կարապետյանը նշեց նման մրցույթներում ուսանողների մասնակցության կարևորությունը, քանի որ դրանք նպաստում են ուսանողների նորարարական մտածելակերպի և ստեղծարար կարողությունների զարգացմանը։ Վերապատրաստման դասընթացներին մշտապես մասնակցած 23 ուսանողներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր։ Մրցույթում հաղթող ճանաչված երեք թիմերի ներկայացուցիչները համառոտ ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները։ 150 հազար դրամ կազմող 1-ին մրցանակին արժանացել է «Flinxy մարքեթինգային հարթակ/հավելված» բիզնես գաղափարը, որի հեղինակներն են՝ «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Նելլի Զալյանը և Վաչագան Վարդանյանը։ 120 հազար դրամ կազմող 2-րդ մրցանակին արժանացել է «Ablelife հարթակ» բիզնես գաղափարը, որի հեղինակներն են՝ «Ճարտարապետություն» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Դայանա Խաչատրյանը, «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ղզրոյանը, «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներ Հեսու Աղաբեկյանը և Եվա  Հայրապետյանը։ 80000 դրամ կազմող 3-րդ մրցանակին արժանացել է «Զրահաբաճկոն» բիզնես գաղափարը, որի հեղինակներն են՝ «Կառավարում և տեխնոլոգիա» ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ  Հայկ Հյուսիսյանը և Արման Պողոսյանը, «Քաղաքային տնտեսություն և էկոլոգիա» ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արուսյակ Ղազարյանը, «Ճարտարապետություն» ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Լիանա Պետրոսյանը։ Բիզնես գաղափարների համառոտ ներկայացումից հետո յուրաքանչյուր թիմին հանձնվել է «Դրամական պարգևի սերտիֆիկատ»։ Փակման խոսքով ելույթ ունեցան միջազգային կապերի գծով պրոռեկտոր՝ պարոն Վարդկես Եդոյանը, «Կառավարման և տեխնոլոգիայի» ֆակուլտետի դեկան՝ տիկին Մարինե Գրիգորյանը, «Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման» ամբիոնի վարիչ՝ տիկին Տաթևիկ Եդոյանը։

 

31 մարտի, 2025թ․- «B2B վաճառքներ» դասընթացի մեկնարկը ՃՇՀԱՀ-ում

2025 թվականի մարտի 31-ին Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է «B2B վաճառքներ» դասընթացը: Դասընթացի տևողություն 3 շաբաթ է։ Այն ամփոփվելու են ներբուհական մրցույթով: Դասընթացները վարում են Էրազմուս+ LISS24 նախագծի ՃՇՀԱՀ թիմի անդամները, ինչպես նաև B2B վաճառքների փորձառություն ունեցող մասնագետները: Դասընթացները իրականացվում են ինտերակտիվ մոտեցմամբ, որը ապահովում է մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը։ Գործնական վարժությունների, դերային խաղերի, վերլուծական խնդիրների լուծման միջոցով մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ և կարողություններ B2B վաճառքների ոլորտում։

 

25 մարտի, 2025թ․- «Նորարարական գաղափարների գեներացում» վերապատրաստման դասընթացի ավարտին իրականացված մրցույթի ավարտական փուլը

2025 թվականի մարտի 25-ին Էրազմուս+ «Սովորիր, նորարարիր, վաճառիր, հաջողիր» (Erasmus+ LISS24) նախագծի շրջանակում կայացավ «Նորարարական գաղափարների գեներացում» վերապատրաստման  դասընթացի մասնակիցների մշակած բիզնես գաղափարների մրցույթի ավարտական փուլը։ Մրցույթին մասնակցել են ուսանողների 7 խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր բիզնես գաղափարը։ Ներկայացված բիզնես գաղափարները գնահատվել են 8 արտաքին փորձագետներից բաղկացած հանձնաժողովի կողմից՝ նախապես սահմանված չափանիշներով։ Արդյունքում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներով հաղթող են ճանաչվել 3 խումբ, որոնք նախնական պայմանավորվածությամբ պետք է ստանան դրամական պարգևատրումներ։ Դասընթացի 23 մասնակիցներին տրվելու են մասնակցության հավաստագրեր։

 

19 մարտի, 2025թ․- «Նորարարական գաղափարների գեներացում» վերապատրաստման  դասընթացի ավարտին իրականացված մրցույթի առաջին փուլը

2025 թվականի մարտի 3-ից 17-ը Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվել է «Նորարարական գաղափարների գեներացում» թեմայով ինտերակտիվ դասախոսությունների շարքը: Արդյունքում՝ սույն թվականի մարտի 19-ին կայացավ դասընթացի մասնակիցների մշակած բիզնես գաղափարների մրցույթի առաջին փուլը։ Մրցույթին մասնակցել են ուսանողների 7 խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր բիզնես գաղափարը՝ CANVAS բիզնես մոդելի կիրառմամբ։ Ներկայացված բիզնես գաղափարները գնահատել է հինգ անդամներից բաղկացած հանձնաժողովը՝ նախապես մշակված չափանիշներով։ Մրցույթի արդյունքում սահմանված միավորներ ստացած խումբը կմասնակցի մրցույթի երկրորդ փուլին։ 

 

3-17 մարտի, 2025թ․- «Նորարարական գաղափարների գեներացում» թեմայով դասընթացներ

2025 թվականի մարտի 3-ին Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «Նորարարական գաղափարների գեներացում» թեմայով դասընթացների շարքը: Դասընթացների այս շարքը կընթանան մինչև սույն թվականի մարտի 17-ը և կավարտվի մրցույթով։ Կայացած դասընթացների ընթացքում մասնակիցները ներգրավվել են բուռն քննարկումներին, բաժանվելով փոքր 4-5 հոգանոց խմբերի կատարել են գործնական առաջադրանքներ՝ շուկայի վերլուծությանը, նորարարական գաղափարների գեներացման գործիքների կիրառմանը, պոտենցիալ սպառողների սեգմենտավորմանը, բիզնեսի գաղափարների մշակմանը և կատարելագործմանը, բիզնես-գաղափարի իրագործելիության վերլուծությանը, արժեքային առաջարկի մշակմանը, բիզնեսի մոդելի մշակմանը վերաբերող։

 

3 մարտի, 2025թ․- «Նորարարական գաղափարների գեներացում» և «B2B վաճառքներ» թեմաներով դասընթացների մեկնարկը

2025 թվականի մարտի 3-ին Էրազմուս+ LISS24 նախագծի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկեց «Նորարարական գաղափարների գեներացում» և «B2B վաճառքներ» թեմաներով դասընթացների շարքը: Յուրաքանչյուր դասընթացի տևողություն 3 շաբաթ է, որոնք ամփոփվելու են ներբուհական մրցույթներով: Դասընթացները վարելու են Էրազմուս+ LISS24 նախագծի ՃՇՀԱՀ թիմի համակարգողները և անդամները:

 

 

5 ապրիլի 2024թ․

Տուրկուի համալսարանի կողմից կազմակերպված վաճառքի մրցույթ

ՃՇՀԱՀ-ի «LISS24» նախագծի թիմը մասնակցել է նախագծի համակարգող՝Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի կողմից կազմակերպված վաճառքի մրցույթին: Մրցույթի  հարմար ընտրված էր առցանց ձևաչափ:Այս ձևաչափը դատավոր-ժուրիին հնարավորություն է տալիս մրցույթին մասնակցել հեռակա կարգով բայց միաժամանակ զգալով վաճառքի գործընթացի դինամիզմը: Բացի այդ, մրցույթը խթանում է միջազգային համագործակցության ոգին, որը դատավորներին կապում է աշխարհի տարբեր երկրների ուսանող- մասնակիցների հետ:

Այս փորձառությունը արժեքավոր հնարավորություն էր մեր ակադեմիական անձնակազմի համար ավելի խորը պատկերացումներ ձեռք բերելու վաճառքի ոլորտում և նպաստելու ապագա վաճառքի մասնագետների զարգացմանը:

 

 

21 մարտի 2024թ․

Վաճառքի ուսուցման ծրագիրՎիներ Նոյշտադի կիրառական գիտությունների համալսարան փորձը

Վաճառքի ուսուցման այս ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի վստահ և հմուտ լինել իրենց գործում: Ծրագիրը Ձեզ է տրամադրում կարիքները գնահատելու, առարկությունները լուծելու և հաղթող ծրագրերը ներկայացնելու հմտություններ:

Ինտերակտիվ նիստերի միջոցով մասնակիցները կիրականացնեն և կմշակեն ելույթները սեմինարների սենյակներում և բարձր տեխնոլոգիաների վաճառքի լաբորատորիայում՝ ստանալով անհատականացված արձագանքներ և առաջարկություններ՝ հիմնված բիոհետադարձ տվյալների վրա:
Ուսումնական ծրագիրն ընդգրկում է կարիքների գնահատումը, առարկությունների մշակումը, վաճառքի հրապարակման զարգացումը և առցանց ընդդեմ օֆլայն վաճառքի ռազմավարությունները:

 

06 մարտի 2024թ․

Թրեյնինգ աշխատանքային 2-րդ փաթեթի՝B2B վաճառքի կարողունակության  շրջանակում նախագծի համակարգող Տուրկուի համալսարանի դասախոս,եվրոպական վաճառքի մրցույթի ասոցացիայի նախագահ,գործարար վարչարարության մագիստրոս, գիտությունների թեկնածու Թիմո Հոլոպայնենը ներկայացրեց երկար տարիների անձնական փորձի արդյունքում մշակված վաճառքի իրականացման հեղինակային «եռոտանի» մոդելը։

Համագործակցող կողմերին մանրամասն բացատրվեց մոդելի պրակտիկ կիրառումը:

 

06 մարտի 2024թ․

Աշխատանքային 2-րդ փաթեթի քննարկում

Առցանց հանդիպման ընթացքում 4-րդ աշխատանքային փաթեթի պատասխանատու Տուրկուի համալսարանի ներկայացուցչի հետ քննարկվեց փաթեթի  իրականացման վերաբերյալ խնդիրներ և անհրաժեշտ գործողությունները։

 

01 մարտի 2024թ․

Աշխատանքային փաթեթի քննարկում

Առցանց հանդիպման ընթացքում Տուրկուի համալսարանի կողմից նախագծի համակարգողը ներկայացրեց աշխատանքային փաթեթների վերաբերյալ պատասխանատու խմբերի քննարկումների արդյունքները։

 

 

17 հունվարի 2024թ.

Առաջին առցանց համակարգման հանդիպումը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 17-ին: Հանդիպման ընթացքում քննարկվել է յուրաքանչյուր աշխատանքային փաթեթի բովանդակությունը՝ համապատասխան վերջնարդյունքներով:

 

 

26 դեկտեմբերի 2024թ․

Աշխատանքային 4-րդ փաթեթի քննարկում

Առցանց հանդիպման ընթացքում Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի հետ քննարկվեց նորարարական կարողունակությունների զարգացմանն ուղղված 4-րդ աշխատանքային փաթեթը։  

 

18 դեկտեմբերի 2023թ

Նախագծի առցանց մեկնարկային հանդիպում

Հանդիպման ընթացքում նախագծի Տուրկուի կիրառական գիտությունների համալսարանի համակարգողը ներկայացրեց նախագծի հիմնակետերը։ Մասնակից բուհերը ներկայացրին իրենց կրթական կառույցները և թիմերը։

Ակադեմիական համակարգող՝  Լուսինե Հարությունյան,

Հասցե՝ Տերյան 105,

Հեռ. +374 10 303300 (961)

Էլ. հասցե՝  lusine.harutyunyan@nuaca.am: