(010) 303-300

T-GREEN

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:

2023 թվականի մարտի 1-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։

T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։

Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։

Նախագծի հայաստանյան մասնակիցներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Որակի ապահովման ազգային կենտրոնը, Երևանի պետական համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գավառի պետական համալսարանը, «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունները։

ԵՄ գործընկերներն են՝ Միջազգային հելլենիկ համալսարանը (Հունաստան), Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանը (Լիտվա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա) և Կրակովի Յագելոնյան համալսարանը (Լեհաստան)։

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:

WP-1 Կարողությունների զարգացում,

WP-2 «Կրթություն հանուն կայուն զարգացման ազգային ճանապարհային քարտեզի» ազգային փաստաթղթերի մշակում,

WP-3 Կրեդիտների ճանաչման և կրկնակի որակավորման ինստիտուցիոնալ կանոնակարգերի և գործիքակազմի մշակում,

WP-4 «Կանաչ» մագիստրոսական աստիճանների մշակում/վերապրոֆիլավորում և փորձարկում,

WP-5 Նախագծի մշտադիտարկման որակի ապահովում,

WP-6 Տարածում, շահագործում և իրազեկման բարձրացում,

WP-7 Կառավարում

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ) Եվրասիա միջազգային համալսարան (ԵՄՀ) Երևանի պետական համալսարան (ԵՊՀ) Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ) (ներառյալ Գյումրու մասնաճյուղը) Հայաստանի ազգային ագրարային համալսարան (ՀԱԱՀ) Գավառի պետական համալսարան (ԳՊՀ)
Գորիսի պետական համալսարան (ԳորիսՊՀ) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) Հայաստանում ֆրանսիական համալսարան (ՀՖՀՀ) Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն (ՈԱԱԿ) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ) «Էրազմուս ուսանողների ցանց Երևան» հասարակական կազմակերպություն
«Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ Պորտուգալիայի կաթոլիկ համալսարան (Պորտուգալիա) Յագելոնյան համալսարան (Լեհաստան) Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարան (Լիտվա) Միջազգային հելլենիկ համալսարան (Հունաստան)

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:

WP 1 — կարողությունների զարգացում

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար:

18-22 նոյեմբերի, 2024թ․ — Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայացած
աշխատաժողով
Սույն թվականի նոյեմբերի 18-ից 22-ը Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) T-GREEN նախագծի շրջանակներում հիբրիդային (առկա և հեռավար) ձևաչափով կայացավ մեթոդաբանական աշխատաժողով, որտեղ հայաստանյան համալսարանները ներկայացրեցին նոր մշակած կրկնակի/միասնական դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի նախագծերը։ ՃՇՀԱՀ-ի աշխատանքային խումբը ներկայացրել է Հայաստանի ագրարային համալսարանի հետ համատեղ մշակած «Կայուն քաղաքներ» կրկնակի/համատեղ դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրի նախագիծը։ Մասնակիցները քննարկել են ներկայացված կրթական ծրագրերի նախագծերը Եվրոպական համալսարաններից մասնակցող փորձագետների հետ։

 

8 նոյեմբերի, 2024թ

2024 թվականի նոյեմբերի 8-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Էրազմուս+ «Փոխակերպելով ավարտական կրթությունը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում հիբրիդային ձևաչափով (առցանց և առկա) տեղի ունեցավ նախագծի հայաստանյան և եվրոպական համակարգողների հանդիպումը: Հանդիպումը նվիրված էր սույն թվականի նոյեմբերի 18-22-ը  Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանում (Լիտվա, քաղաք Վիլնյուս) կայանալիք աշխատաժողովին Հայաստանի գործընկեր համալսարանների/կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության նախապատրաստմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատաժողովի ընթացքում հայաստանյան համալսարանների մշակած կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի նախագծերի ներկայացման ձևաչափը։  

 

13 սեպտեմբերի, 2024թ․

ՃՇՀԱՀ-ում T-GREEN նախագծի շրջանակներում հիբրիդային (առկա և հեռավար) ձևաչափով
կայացավ հանդիպում՝ հայկական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների
մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախագծի առաջընթացին վերաբերող մի շարք
հարցեր։ T-GREEN նախագծի ազգային համակարգող՝ Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց
նախագծի շրջանակներում իրականացված աշխատանքները։ WP4 աշխատանքային փաթեթի շրջանակներում
իրականացվող աշխատանքների համակարգող Ն․ Գևորգյանը ներկայացրեց երրորդ
եռամսյակի գործողությունների պլանը։ Հանդիպման ավարտին մասնակիցները
քննարկեցին առաջիկայում Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Վիլնյուս, Լիտվա) կայանալիք
աշխատանքային ժողովի օրակարգը։

 

12 հունիսի, 2024թ․

2024 թվականի հունիսի 12-ին Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախագահ՝ պարոն Ս․ Հայոցյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել էին Կոմիտեի աշխատակազմի, T-GREEN նախագծի համակարգող Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, համա-համակարգող Եվրասիայի միջազգային համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նախագծի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր։ Մասնավորապես նախանշվել են նախագծի արդյունավետ իրականացումը ապահովող հետագա քայլերն և միջոցառումները։

 

6 հունիսի, 2024թ․

2024 թվականի հունիսի 6-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի WP4 աշխատանքային փաթեթի շրջանակներում կոնսորցիումի հայաստանյան համալսարանների կողմից ձևավորված աշխատանքային խմբերի հանդիպումը։ Հանդիպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ-ն (WP4-ի ղեկավարը)՝ քննարկելու հայաստանյան բուհերի կողմից T-GREEN նախագծի շրջանակներում համատեղ/կրկնակի/բազմակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագրերի մշակմանը վերաբերող հարցերը։

 

23 մայիսի, 2024թ․ — T-GREEN նախագծի հայաստանյան գործընկերների հանդիպումը ՃՇՀԱՀ-ում

Սույն թվականի մայիսի 23-ին ՃՇՀԱՀ-ում T-GREEN նախագծի շրջանակներում հիբրիդային (առկա և հեռավար) ձևաչափով կայացավ հանդիպում՝ հայկական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նախագծի առաջընթացին վերաբերող մի շարք հարցեր։ T-GREEN նախագծի ազգային համակարգող՝ Վ․ Հովհաննիսյանը նշեց, որ T-GREEN նախագծի առաջին տարվա հաշվետվությունը ներկայացված է ճիշտ ժամանակին (սույն թվականի ապրիլի վերջ) և որ հաշվետվության զգալի մասը հաստատվել է EACEA-ի կողմից։ Սակայն նախագծի աշխատանքային փաթեթներ WP2 և WP3 շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում առաջացած խոչընդոտները դարձել են սահմանված վերջնաժամկետների խախտման պատճառ։ Մասնակիցների կողմից տրվել են առաջարկություններ՝ WP2 և WP3 աշխատանքային փաթեթների շրջանակներում մշակած փաստաթղթերի վավերացման մոտեցումների վերաբերյալ։

 

3 ապրիլի, 2024թ․ — T-GREEN նախագծի կառավարման նիստը ՃՇՀԱՀ-ում

Սույն թվականի ապրիլի 3-ին ՃՇՀԱՀ-ում կայացավ T-GREEN նախագծի կառավարման հանդիպումը՝ հայկական գործընկեր համալսարանների և կազմակերպությունների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց մի շարք նախագծի առաջընթացին վերաբերող հարցեր։ Մասնավորապես, T-GREEN նախագծի ազգային համակարգող՝ պ-ն Վ․Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի աշխատանքային փաթեթներ WP1, WP2 և WP3 շրջանակներում իրականացված աշխատանքների ընթացքում առաջացած խոչընդոտները, որոնք նախատեսված վերջնաժամկետների խաղտման պատճառ դարձան։ Մասնակիցների կողմից տրվել են առաջարկություններ՝ նոր վերջնաժամկետների հաստատման խնդրանքով Եվրամիություն դիմելու վերաբերյալ։ Պ-ն Հովհաննիսյանը ընդգծեց T-GREEN նախագծի առաջին տարվա հաշվետվությունը ճիշտ ժամանակին (մինչև սույն թվականի ապրիլի վերջ) ներկայացնելու կարևորությունը։

 

16 փետրվարի, 2024թ․

 Erasmus+ T-GREEN նախագծի կառավարման առցանց հանդիպում

Սույն թվականի փետրվարի 16-ին կայացավ Erasmus+ T-GREEN նախագծի կառավարման առցանց հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նախագծի կոնսորցիումի անդամ համալսարանների ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում նախագծի համակարգող Վ․Հովհաննիսյանը մասնակիցներին ներկայացրեց համառոտ հաշվետվություն 2024 թվականի հունվարի 24-ին ԿԳՄՍՆ-ի բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի ունեցած հանդիպման մասին։ Քննարկվեցին երկրորդ աշխատանքային փաթեթի շրջանակներում մշակվող փաստաթղթերի վավերացման, նախագծի որակի ապահովման, 4-րդ աշխատանքային փաթեթի շրջանակներում Լիտվայում նախատեսվող աշխատաժողովի կազմակերպման հիմնախնդիրները։

 

24 հունվարի, 2024թ․

Հանդիպում ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աշխատակիցների հետ

Սույն թվականի հունվարի 24-ին Erasmus+ T-GREEN նախագծի ներկայացուցիչները (Վ․ Հովհաննիսյանը, Ա․Մարտիրոսյանը, Ի․Վանյանը, Ռ․Մարկոսյանը, Վ․Գյուլազյանը) հանդիպեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի  աշխատակիցների հետ (Ա․Մովսիսյանի, Լ․Գրիգորյանի, Ա․Վիրաբյանի, Օ․Զաքարյանի)։ Հանդիպման մասնակիցները քննարկեցին T-GREEN նախագծի կոնսորցիումի առջև դրված խնդիրները և դրանց լուծման առաջընթացը։

 

26 դեկտեմբերի, 2023թ․

Կրակովի Յագելոնիան համալսարան կատարած այցի արդյունքների քննարկում Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում

Սույն թվականի դեկտեմբերի 26-ին ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնում կայացավ Erasmus+ T-GREEN նախագծի շրջանակում Կրակովի Յագելոնիան համալսարան կատարած այցի արդյունքների քննարկումը։ Ամբիոնի պրոֆեսոր պարոն Արթուր Մանուկյանը ներկայացրեց T-GREEN նախագծի հիմնական նպատակը և մոտ ապագայում նախագծի շրջանակներում իրականացվելիք քայլերը, ինչպես նաև նախագծի եվրոպական գործընկեր համալսարանների փորձը համատեղ կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործում։ Քննարկման ընթացքում պրոֆեսոր Արթուր Մանուկյանը ներկայացրեց ՃՇՀԱՀ-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ մագիստրոսական «Կայուն քաղաքներ» կրթական ծրագիր ներդնելու նպատակով պլանավորված առաջին քայլերը և մեթոդաբանությունը:

 

21-24 նոյեմբերի, 2023թ․

Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» նախագծի շրջանակում նոյեմբերի 21-ից 24-ը Լեհաստանի Կրակով քաղաքում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակացում էին ծրագրի կոնսորցիումի մասնակից 17 բուհերի և այլ կառույցների ներկայացուցիչները: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից մասնակցել են Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար՝ Վարազդատ Հովհաննիսյանը, Կրթության վարչության ղեկավար՝ Անգին Մարտիրոսյանը, Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար՝ Իրինա Վանյանը, Ճարտարապետական նախագծման և ճաչտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի պրոֆեսոր՝ Արթուր Մանուկյանը։ Յագիելոնյան համալսարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում նախագծի մասնակիցները քննարկել են օրակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են ուսումնական ծրագրերի Եվրոպական չափորոշիչները և մշակման պրակտիկան, ուսանողների փոխանակումը, կրեդիտների փոխանցման և ճանաչման ընթացակարգերը, կրկնակի, համատեղ և բազմակի դիպլոմները, միկրո հավատարմագրերը և այլ։

Յագելոնյան համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր, պրոֆ. Արմեն Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է համալսարանի հարուստ պատմությունը, ապա անդրադարձել է եվրոպական կրթական համայնքում քննարկվող թեմաներին՝ շեշտելով Chat GPT-ին և միկրոհավատարմագրերին առնչվող հարցերի կարևորությունը:

 

10-14 հուլիսի, 2023թ.

Օրերս միջազգային Հելլենիկ համալսարանում (Հունաստան) կայացավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (The Erasmus+ CBHE project “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագծի միջազգային աշխատաժողովը։

Մանրամասները հղումով:

 

15 հունիսի, 2023թ․

Սույն թվականի հունիսի 15-ին կայացավ Էրազմուս+ «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակում նախագծի տարբերանշանի (լոգոտիպի) մշակման նպատակով ուսանողների շրջանում հայտարարված մրցույթի արդյունքներով վկայականների, դիպլոմների և հեղինակային ձեռագործ հուշանվերների հանձնման արարողությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՃՇՀԱՀ-ի դիզայնի ֆակուլտետի դեկան Արտաշես Մելիքյանը։ Կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնի ղեկավար Վարազդատ Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց T-GREEN նախագծի նպատակը և խնդիրները։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի Դաշնության Արմավիր քաղաքի պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությունը։ T-GREEN նախագծի շրջանում հաղորդակցումը համակարգող Իրինա Վանյանը հյուրերին ներկայացրեց իրականացվող միջոցառման նպատակը։

Մրցույթին մասնակցած 30 ուսանողները ստացան վկայականներ։ Դիպլոմների արժանացան՝ Դ02-2 խմբի ուսանողուհի Իրինա Ավետիսյանը (ղեկավարներ՝ Կ․ Մարգարյան, Մ․ Գաբրիելյան) առաջին մրցանակի, Դ12-2 խմբի ուսանողուհի Քրիստինե Խանամիրյանը (ղեկավար՝ Ի․ Մալաջյան) և Լաուրա Հարությունյանը (ղեկավար՝ Կ․Մարգարյան) երկրորդ մրցանակի համար։ Արաջին և երկրորդ մրցանակների արժանացած ուսանողներին և նրանց ղեկավարներին հանձնվեցին Իրինա Վանյանի ձեռագործ հեղինակային հուշանվերները, որոնք խորհրդանշում են T-GREEN նախագծի հիմնական նպատակը, որն է՝ կրթական ծրագրերում կանաչ տեխնոլոգիաների ներդաշնակության ապահովումը։

 

3 մայիսի, 2023թ․

2023 թվականի մայիսի 3-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ նախագծի համակարգողների և բուհերի ուսումնական պլանների մշակման պատասխանատու անձնակազմի հանդիպումը Էրազմուս+ «Փոխակերպելով ավարտական կրթությունը հանուն կանաչ և կայուն ապագայի» (T-GREEN) նախագծի շրջանակներում: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՊՏՀ-ն (WP4-ի ղեկավարը)՝ քննարկելու բուհերի ուսումնական ծրագրերի մշակման/լրամշակման հարցերը՝ հաշվի առնելով կանաչ տեխնոլոգիաները, ինչպես նաև համատեղ/կրկնակի որակավորման ձեռք բերմամբ ավարտվող կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությունը:

19 ապրիլի, 2023թ․

Էրազմուս+ T-GREEN նախագծի համակարգման հանդիպումը

Էրազմուս+ T-GREEN նախագծի շրջանակներում ՃՇՀԱՀ-ում կազմակերպվել է հայ գործընկերների համակարգման հանդիպումը առկա եղանակով: Հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 18 հոգի, որից 7-ը հանդիպմանը միացել են Zoom-ի միջոցով։ Նախագծի կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր քննարկվել են հայաստանյան գործընկեր կազմակերպությունների մասնակիցների կողմից: Նախագծի համակարգող պարոն Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց այն հիմնական աշխատանքները, որոնք պետք է կատարվեն նախագծի իրականացման առաջին տարում:

 

4-5 ապրիլի, 2023թ

Էրազմուս+ T-GREEN նախագծի առցանց մեկնարկային հանդիպումը

2023 թվականի մարտի 1-ին մեկնարկեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս + T-GREEN «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN)) նախագիծը։ Նախագիծը 3-ամյա է, որը համակարգում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը  (ՃՇՀԱՀ)։ Նախագծի համա-համակարգողն է՝ Եվրասիա միջազգային համալսարանը (ԵՄՀ)։

2023թ․ ապրիլի 4-5-ին կայացավ T-GREEN նախագծի առցանց մեկնարկային հանդիպումը (օրակարգը կցված է)։

T-GREEN նախագիծը բուհերում իրականացվող հետբակալավրի կրթության անհրաժեշտ բարեփոխումներին ուղղված նախագիծ է, որի համար առանցքային է «Կանաչ» քաղաքականությունը։ Նախագծի իրականացումը բուհերին  հնարավորություն կտա ավանդական կրթական ծրագրերից անցում կատարել դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական ծրագրերին՝ խթանելով ուսանողների շարժունակությունը, մշակելով համատեղ որակավորման աստիճան շնորհող կրթական ծրագրերի իրականացման կառուցակարգեր։ 

«Էրազմուս + «Մագիստրոսական կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» (THE ERASMUS+ CBHE PROJECT “Transforming Graduate Education for Green and Sustainable Future” (T-GREEN) ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։

Եվրահանձնաժողովի աջակցությամբ հրատարկված սույն փաստաթղթի բովանդակությունն արտացոլում է միայն հեղինակների կարծիքները և Եվրահանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում սույն փաստաթղթում զետեղված տեղեկատվության օգտագործման համար: 

Կոնտակտային անձ` Իրինա Վանյան

Հասցե` Տերյան 105

Հեռ.` +374 10 583 773

Էլ. հասցե` irinavanyan@gmail.com