(010) 303-300

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԵՌԱՎԱՐ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐ-2026» ՄՐՑՈՒՅԹԸ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2026» մրցույթը:

Ծրագիրն ուղղված է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030թթ. ռազմավարական ծրագրի «Հետազոտությունների գերազանցության խթանում» ռազմավարական նպատակի «Մարդկային ներուժի զարգացում և պահպանում» միջոցառման «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման, Լաբորատորիաների ամրապնդման, Ինտեգրման և առաջատար հետազոտությունների իրականացման մրցույթների կազմակերպում» կետի իրականացմանը։

Մրցույթի նպատակներն են խթանել ներպետական և միջազգային համագործակցությունը, զարգացնել բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական ներուժը, ներգրավել սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը, նպաստել միջազգային հետազոտական միջավայրին երիտասարդ հետազոտողների ինտեգրմանը, բարելավել գիտական միջավայրը և այլն:

Մրցույթը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները, այդ թվում՝

  • բնական գիտություններ
  • ճարտարագիտություն և տեխնոլոգիա
  • բժշկական գիտություններ
  • գյուղատնտեսական գիտություններ
  • հասարակական գիտություններ
  • հայագիտություն և հումանիտար գիտություններ:

Ծրագրին կարող է դիմել առավելագույնը 2 օտարերկրյա ղեկավարից և 3-5 անդամից բաղկացած գիտահետազոտական խումբը

Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 28-ը ներկայացնել այս հղումով՝ https://grants.hesc.am/:

Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ):

Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը 2026թ. հոկտեմբերին է: Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.hesc.am/hy/calls/26rl/:

19.03.26