Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2026–2027 ուստարվա երկրորդ կիսամյակում Իտալիայի Կիետի-Պեսկարայի համալսարանում (University “G. d’Annunzio” Chieti–Pescara) ուսումնառելու երկու տեղի համար:
Մրցույթին կարող են դիմել Ճարտարապետության ֆակուլտետի «Ճարտարապետական ժառանգության վերականգնում» մագիստրոսական կրթական ծրագրով ուսումնառող 1-ին կուրսի՝ բարձր առաջադիմությամբ, անգլերենին տիրապետող ուսանողները։
Մանրամասն տեղեկատվությունը զետեղված է ստորև ներկայացված հղումներով.
Courses held in English | Università degli Studi «G. d’Annunzio» Chieti – Pescara
Home page | Università degli Studi «G. d’Annunzio» Chieti – Pescara
Academic Programs | Università degli Studi «G. d’Annunzio» Chieti – Pescara
Distance calculator for organisations — Erasmus+
Home page | Università degli Studi «G. d’Annunzio» Chieti – Pescara
Իտալիայի Կիետի-Պեսկարայի համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով խնդրում ենք դիմել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ, իսկ մրցույթի և շարժունության կազմակերպչական հարցերով՝ Միջազգային համագործակցության վարչություն։
Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
•անգլերենով ինքնակենսագրություն,
•դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակներ (Motivation Letter)՝անգլերենով և հայերենով,
•առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
•անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (պարտադիր):
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Ճարտարապետության ֆակուլտետի դեկանատ մինչև նոյեմբերի 3-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով նոյեմբերի 4-ին։
Անցկացման վայրի և ժամի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ։