Էրազմուս+ KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է մրցույթ՝ 2026–2027ուստարվա երկրորդ կիսամյակում Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանում (University of Applied Sciences in Nysa, Poland) ուսումնառելու մեկ տեղի համար:
Մրցույթին կարող են դիմել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» բակալավրի կրթական ծրագրի երրորդ կուրսի՝ բարձր առաջադիմությամբ, անգլերենին տիրապետող ուսանողները։
Մանրամասն տեղեկատվությունը զետեղված է ստորև ներկայացված հղումներով.
https://pans.nysa.pl/org/ico/
Państwowa Akademia Nauk Stosowanych w Nysie — Główna StronaUczelni
Լեհաստանի Նիսի կիրառական գիտությունների համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով խնդրում ենք դիմել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ, իսկ մրցույթի և շարժունության կազմակերպչական հարցերով՝ Միջազգային համագործակցության վարչություն։
Մասնակցության համար պարտադիր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• անգլերենով ինքնակենսագրություն,
• դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակներ (Motivation Letter)՝անգլերենով և հայերենով
• առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
• անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի դեկանատ մինչև նոյեմբերի 6-ը՝ աշխատանքային օրվա ավարտը:
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով նոյեմբերի 9-ին` ժամը 14:30-ին։ Անցկացման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ։