(010) 303-300

ՄՐՑՈւՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՈւՍՈւՄՆԱՌԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ-ն հայտարարում է մրցույթ՝ 2026-2027ուստարվա երկրորդ կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում(Universitat Politècnica de València UPV Universitat Politècnica de València) ուսումնառելու երկու տեղի համար:

Ծրագրին կարող են դիմել ՎՊՀ-ի հետ համատեղ իրականացվող «Նախագծերի կառավարում», ինչպես նաև՝ «Գեոդեզիա և կադաստր», «Գեոինֆորմացիոն համակարգեր» մագիստրոսական կրթական ծրագրերով ուսումնառող, անգլերենին և իսպաներենին (ցանկալի է) տիրապետող, բարձր առաջադիմությամբ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներ:

Մրցույթի ընթացքում նախապատվությունը կտրվի իսպաներենին տիրապետող ուսանողներին՝ հաշվի առնելով, որ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում գործում են կրթական ծրագրերի ընտրության և ուսումնառության հետ կապված որոշակի սահմանափակումներ, իսկ կրթական ծրագրերի զգալի մասն իրականացվում է իսպաներենով։

Մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝

http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818854normali.html

http://www.upv.es/entidades/OPII/infoweb/pi/info/818871normali.html

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի և ՃՇՀԱՀ-ի կրթական ծրագրերի համապատասխանության վերաբերյալ հարցերի պարզաբանման նպատակով խնդրում ենք դիմել ֆակուլտետների դեկանատներ,Կրթության զարգացման և նորարարությունների կենտրոն, իսկ մրցույթի և շարժունության կազմակերպչական հարցերով՝ Միջազգային համագործակցության վարչություն։

Մասնակցության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • անգլերենով ինքնակենսագրություն,
  • դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակներ (Motivation Letter) ՝ անգլերենով և հայերենով
  • առաջադիմության վերաբերյալ տեղեկանք (ՄՈԳ),
  • Անգլերենի և իսպաներենի տիրապետման հավաստագրեր/տեղեկանքներ (առկայությանդեպքում):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դեկանատներ մինչև հոկտեմբերի 8-ը՝ աշխատանքային օրվա ավարտը։

Մրցույթը կանցկացվի հարցազրույցի ձևաչափով հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։30 (վայրի վերաբերյալ տեղեկատվությունը՝ լրացուցիչ)

05.10.26