(010) 303-300

ՃՇՀԱՀ-ՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իրականացվում են համալսարանական սեմինարներ, որոնք նպատակ ունեն ստեղծել փորձի փոխանակման, մասնագիտական երկխոսության և նորարարական գաղափարների ներկայացման արդյունավետ հարթակ՝ կրթության և գիտության տարբեր ոլորտներին առնչվող թեմաների շուրջ։

Վերջին ամիսներին կազմակերպված սեմինարների շրջանակը ընդգրկում է ինչպես ճարտարապետության պատմամշակութային ժառանգության վերլուծությունը, այնպես էլ ժամանակակից շինարարական տեխնոլոգիաների, քաղաքաշինական քաղաքականությունների, բնապահպանական և տրանսպորտային անվտանգության խնդիրների քննարկումը։ Ներկայացված թեմաները վկայում են համալսարանի գիտակրթական կյանքի բազմակողմանի զարգացման և գիտական նոր մոտեցումների խրախուսման մասին։

Մասնավորապես, իրականացվել են սեմինարներ հետևյալ թեմաներով՝

  • «ՃՇՀԱՀ գիտահետազոտական կենտրոնի    հնարավորությունները երթևեկության անվտանգության ոլորտի հետազոտություններում», բանախոսներ՝ Կ. Մոսիկյան և Ա. Հարությունյան:
  • «Քաղաքային միջավայրի կայուն զարգացման միջազգային ստանդարտների վերլուծությունը և Հայաստանում այդ ստանդարտների ներդրման հնարավորությունները», բանախոս՝ Ա. Գրիգորյան:
  • «ԱՏՀ-ի կիրառությունը քաղաքային կառավարման մեջ», բանախոս՝ Մ. Ավետիսյան:
  • «Մածուցիկ հեղուկի հարթ զուգահեռական արագացող տուրբուլենտ շարժման դեպքում հիդրոդինամիկական պարամետրերի փոփոխման օրինաչափությունների ուսումնասիրություն»,  բանախոսներ՝ Ա. Սարուխանյան և Գ.Վերմիշյան:
  • «Շինհրապարակներում հաճախակի կրկնվող սխալները և խախտումները», բանախոս՝ Լ. Կարապետյան:
  • «Կենսաածխի արտադրության տեխնոլոգիաները, բնութագրերը, շինարարական նյութերի արտադրության մեջ կիրառման հնարավորությունները և էկոլոգիական նշանակությունը», բանախոսներ՝ Մ. Ավագյան և Ռ. Շաինովա:

Համալսարանական սեմինարների նախաձեռնությունը միտված է ոչ միայն գիտահետազոտական գործունեության խթանմանը, այլև երիտասարդ հետազոտողների և փորձառու մասնագետների միջև կապերի ամրապնդմանը։

 

13.11.25