ERIK-ը միջազգային վերապատրաստման ծրագիր է, որը համակարգվում է Շվեդիայի Լինշոփինգի համալսարանի (Linköping University) կողմից՝ Շվեդական ինստիտուտի Երիտասարդ մասնագետների ակադեմիայի (SAYP) ծրագրի շրջանակում։ Ծրագիրը միտված է ԵՄ Արևելյան գործընկերության (EaP) երկրների երիտասարդ մասնագետների հմտությունների և կարողությունների զարգացմանը, առաջնորդության, կառավարման և գենդերային քաղաքականության հարցերում հավասարության սկզբունքի ամրապնդմանը՝ հիմնվելով ԵՄ արժեքների և ռազմավարական ուղղությունների վրա։
Գենդերային հավասարությունը ժողովրդավարական հասարակությունների և ԵՄ ինտեգրման կարևորագույն սկզբունքներից է։ ԵՄ գենդերային հավասարության ռազմավարությունը (2020–2025), Գենդերային գործողությունների III պլանը (GAP III) և Հորիզոն Եվրոպայի (Horizon Europe) շրջանակում գենդերային հավասարության ծրագրերը (ԳՀԾ) կոչված են իրականացնել կառուցվածքային փոփոխություններ՝ ներառական հավասարության և մասնակցայնության ապահովման համար։ ERIK ծրագիրը նպատակաուղղված է ապագա առաջնորդների և որոշում կայացնողների կարողությունների զարգացմանը՝ ապագայում իրենց կազմակերպություններում և երկրներում կայուն զարգացմանը նպաստելու համար։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերապատրաստում առցանց եղանակով, ինչպես նաև ամառային դպրոցի անցկացում Լինշոփինգի համալսարանում։ Ծրագրի շրջանակում կստեղծվի գիտելիքի փոխանակման, ինստիտուցիոնալ համագործակցության և երկարաժամկետ գործընկերային ցանցի ձևավորման համար անհրաժեշտ հարթակ։ Մասնակիցները կյուրացնեն գենդերային հավասարության ծրագրերի մշակման, մշտադիտարկման և իրականացման համար անհրաժեշտ գիտելիք և հմտություններ։ Ծրագրի իրականացման արդյունքում ստացված գիտելիքը և հմտությունները թույլ կտան խթանել և զարգացնել ներառական առաջնորդության մշակույթը, գենդերազգայուն մոտեցում կիրառել քաղաքականության մշակման, կառավարման պրակտիկայում։
ERIK ծրագրին կարող են դիմել 25–40 տարեկան մասնագետներ (ԵՄ Արևելյան գործընկերության երկրներից)՝
Դիմելու պահանջները՝
Հատուկ խրախուսվում են կանանց, խոցելի խմբերի ներկայացուցիչների և ղեկավար պաշտոն զբաղեցնող տղամարդկանց դիմումները։ Գենդերային հավասարության առաջխաղացումը պահանջում է ներառական մասնակցություն բոլոր ոլորտներում։
Դասընթացն անցկացվում է 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի նոյեմբերը և բաղկացած է երեք մոդուլից՝
Մոդուլ 1․ Գենդերային հավասարության հիմունքները ԵՄ-ում (առցանց)
Մոդուլ 2․ Գենդերային բաղադրիչի ներառումը կառավարման և առաջնորդության գործընթացներում (Լինշոպինգ, Շվեդիա)
Մոդուլ 3․ Գենդերային հավասարության քաղաքականության և իրականացվող գործընթացների մշտադիտարկում և հաշվետվողականություն (առցանց)
Ծրագրի ավարտից հետո մասնակիցները՝ տեղեկացված կլինեն գենդերային հավասարության և ժողովրդավարական կառավարման ԵՄ հայեցակարգային փաստաթղթերին, կունենան անհրաժեշտ գիտելիք և հմտություններ՝ գենդերային հավասարության ծրագրերի (GEP) մշակման և իրականացման համար, կտիրապետեն ներառական առաջնորդության խթանման համար անհրաժեշտ գործիքակազմին, կմշակեն գործողությունների ծրագրեր և ռազմավարական առաջարկներ, կմիանան գենդերային հավասարության և կառավարման հարցերով զբաղվող միջազգային մասնագիտական ցանցերին։
Հիմնական թեմաները՝
Ծրագրի նկարագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Ինչպե՞ս դիմել Պահանջվող փաստաթղթերը՝
Խնդրում ենք օգտագործել Շվեդական ինստիտուտի Երիտասարդ մասնագետների ակադեմիայի ծրագրի (SAYP) կողմից պատրաստված ձևանմուշները։
Փաստաթղթերի անվանման ձևաչափը՝ Ձեր ֆայլերն անվանեք՝ օգտագործելով դասընթացի անունը՝ ERIK և Ձեր ամբողջական անունը (օրինակ՝ ERIK_Anahit_Aramyan)։
Դիմումների վերջնաժամկետն է 2025 թվականի օգոստոսի 31-ը, ժամը 23:59 (Կենտրոնական եվրոպական ժամանակով, CET)։
Ընդունելության արդյունքները կհրապարակվեն 2025 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին։
Ծրագրի վերաբերյալ հարցերը կարող եք ուղարկել հետևյալ էլ. փոստին՝ անգլերեն լեզվով՝ erik@iei.liu.se
Դիմումներն ընդունվում են հետևյալ հղումով: