(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

TALENT CONNECT ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՖՈՐՈՒՄ

Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա մասնագիտական կողմնորոշմանը նվիրված երկրորդ լայնամասշտաբ միջոցառումը՝ Talent Connect Vol. 2-ը:

Միջոցառումը նախատեսված է ավագ դպրոցականների, ուսանողների, ինչպես նաև այն մարդկանց համար, ովքեր աշխատում են կամ էլ աշխատանք են փնտրում:

Դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու շուրջ 25 ոլորտների, 60 և ավելի մասնագետների հետ, ծանոթանալու առաջարկվող կրթական ծրագրերին և շփվելու համալսարանի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ստանալու անհատական ուղեցույցներ, հանդիպելու լավագույն գործատուների հետ:

ՃՇՀԱՀ-ը այս տարի ևս մասնակցում է ֆորումին՝ ներկայացնելով «Ժամանակակից տեխնոլոգիաները նախագծերի և շինարարության ոլոտում» թեման։ Որպես միջոցառման խոսնակ ՃՇՀԱՀ-ը կներկայացնի Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի դասախոս Աշոտ Մխիթարյանը:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին, ժամը՝ 11:00-19:00-ն, Մարիոթ Արմենիա հյուրանոցում:

Մուտքն ազատ է, գրանցումը՝ պարտադիր (Գրանցման հղումը՝ https://rb.gy/69j7gx ):

25.09.24