Մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը կանցկացվի Workshop` «Տաթևի վանքի, հարակից պատմական տարածքների և բնակավայրերի հետազոտություններ»՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ անվանակարգում ներառելու նպատակով: Workshop-ը անցկացվում է ՃՇՀԱՀ-ի, ՌԵ-ՇԿՈԼԱՅԻ, Ecole de Chaillot-ի հետ համատեղ՝ 301 հիմնադրամի աջակցությամբ։ Կարող են մասնակցել մասնագետներ և ավարտական կուրսի ուսանողներ ճարտարապետություն, արվեստաբանություն, պատմագիտություն, սոցիոլոգիա, քաղաքագիտություն, մարդաբանություն, զբոսաշրջություն մասնագիտություններով: Ծրագրի ընթացքում լինելու են այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են հավաքագրել և վերլուծել պատմական, մատենագիտական նյութերը, տվյալները տարածքի և օբյեկտների վերաբերյալ, սահմանազատել համաշխարհային ժառանգության օբյեկտը և դրա բուֆերային գոտիները, որոշել այդ տարածքների սահմաններում ընդգրկված օբյեկտների կազմը, որոշել տարածքի և օբյեկտի հանրահռչակման համընդհանուր արժեքը ՀԺՕ չափանիշների համաձայն և այլն: Մասնակիցները ծրագրի ավարտին կստանան ծրագրի մասնակցության վկայական, ինչպես նաև պատմական տարածքի համապարփակ վերլուծություն կատարելու հմտություն, տարածքի և օբյեկտների արժեքային բնութագրերի նույնականացման և որոշման մեթոդաբանություն, ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների հետ աշխատանքի առանձնահատկությունների ըմբռնում, միջազգային փորձագետների թիմի հետ աշխատելու հնարավորություն, ներառյալ Ֆրանսիայից:
Մասնակցությունն անվճար է: Մասնակիցներին վճարվում է Երևանից Գորիս և հակառակ ուղղությամբ տրանսպորտի, ինչպես նաև ուղևորության ընթացքում Գորիսի հյուրանոցում կեցության և նախաճաշի համար: Սեմինարի առաջին փուլին մասնակցությունը հնարավոր է նաև հեռավար եղանակով:
Հայտադիմումը լրացնելու համար անցեք հղումով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով: