(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

PERI.  գերմանական  որակ՝ հայաստանյան շուկայում

PERI գերմանական ընկերությունն այսօր կաղապարամածերի խոշորագույն արտադրողներից մեկն է, որն իր արտադրանքն է ներկայացնում ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական շուկայում: Ընկերության կաղապարամածերը հայաստանյան շուկայում ևս նորույթ չեն: Հայաստանյան շինարարական ընկերություններից «Հորիզոն 95»-ն առաջին ընկերությունն էր, որ սկսեց կիրառել PERI-ի արտադրանքը:

Այսօր Հայաստանի Շինարարների միությունում տեղի ունեցավ սեմինար, որին ներկա էին Նոգինսկ քաղաքում գտնվող՝ «PERI –Ռոսսիա» գլխամասային կառույցի ներկայացուցիչները, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր, Հայաստանի Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը, «Հորիզոն 95», «Երևանշին», «Արփա-Սևան», «Կամուրջշին»  և մի շարք առաջատար շինարարական ընկերությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Ողջունելով  ներկաներին՝ Գագիկ Գալստյանր նշեց,որ PERI րնկերությանր արտադրած կաղապարամածերի որակի և ամրության շնորհիվ շինարարությունը հնարավոր է կազմակերպել ու իրականցնել ավելի արագ և հուսալի: Սեմինարի ընթացքում   քննարկվեց շինարարներին հուզող բոլոր խնդիրները, շինարարության համընդհանուր անկման պարագայում ճկուն որոշումներ կայացնելու, և, իհարկե, մեր երկրում նույնպես հեղինակավոր PERI ընկերության ներկայացուցչություն ունենալու անհրաժեշտությունը:

Վստահաբար կարելի է ասել, որ այսօր Հայաստանի շինարարների միությունում տեղի ունեցած սեմինարը կնպաստի մոտ ապագայում շինարարության կանխատեսելի աճին:

23.04.17