(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած «Գիտություն» ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի շրջանակում մեկ հարթակում միավորվել էին ԳԱԱ գիտական կազմակերպությունները, ՀՀ պետական խոշոր բուհերը և գործընկեր կազմակերպությունները: Ցուցահանդեսի տաղավարներում ցուցադրվել են գիտական փորձեր, անցկացվել վիկտորինաներ:

Համալսարանը ցուցահանդեսին ներկայացրեց ՃՇՀԱՀ գիտական գործունեությունը, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ հետ համատեղ իրականացվող ծրագրերը:

25.04.24