(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐՈՎ

Մեր ուսանողները ոչ միայն մեր համալսարանի, այլև մեր երկրի հպարտությունն են: Սա են փաստում նրանց՝ տարբեր միջազգային մրցույթներից ու փառատոններից դիպլոմներով ու պարգևներով ծանրաբեռնված վերադարձը Հայրենիք:

Այսօր պարծանքի հերրթական առիթն էր: Հոկտեմբերի 1-7-ը՝ Եկատերինբուրգ քաղաքում անցկացված Ճարտարապետության, դիզայնի և արվեստի  աշխատանքների միջազգային 26-րդ մրցույթ-ցուցահանդեսից մեր ճարտարապետներն ու դիզայներները վերադարձել են բարձր գնահատականներով ու համալսարանի անունը՝ բարձր պահած:

Մրցույթին մասնակցել են ԱՊՀ գրեթե բոլոր երկրների համալսարանները: Մեր համալսարանից ներկայացվել է ճարտարապետական 18 և դիզայներական 19 աշխատանք: Իսկ արդյունքը՝ 23 առաջին կարգի դիպլոմ, 13՝ երկրորդ կարգի և հատուկ մրցանակներ՝ Ճարտարապետների և Դիզայներների միջազգային միությունների կողմից:

Դիպլոմներից զատ՝ մեր ուսանողների աշխատանքներն արժանացել են մեծ ուշադրության, գնահատականի և, ինչպես հնչել է մրցույթի ընթացքում, եղել են լավագույնը՝ Մոսկվայի ու Սանկտ-Պետերբուրգի համալսարանների կողմից ներկայացված աշխատանքներից հետո:

Արդեն մեր համալսարանում՝ հաղթող ուսանողներին դիպլոմները հանձնեց  ռեկտոր Գագիկ Գալստյանը:

 

17.10.17