(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Մեր համալսարանի պատվիրակությունը՝ Ֆլորենցիայում

Մարտի 4-16-ն աշխատանքային այցով Ֆլորենցիայում էին գտնվում ՃՇՀԱՀ-ի ՃՏՊՃԺՎՎԳԱ և Պ ամբիոնի Հուշարձանների չափագրման և ախտորոշման լաբորատորիայի վարիչ Մարինա Բունիաթյանը, նույն ամբիոնի դոցենտ Հովհաննես Սանամյանը, ՃՆ և ՃՄԴ ամբիոնի ճ.թ. դոցենտ Լիաննա Աղաջանյանը, Դիզայնի ամբիոնի փոխդեկան Տաթևիկ Փայտյանը, դասախոս Լիլիթ Ումեդյանը և 22 ուսանող:

Մեր համալսարանի պատվիրակությունը Իտալիայում էր՝ «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամի հրավերով: Աշխատանքային այցի ընթացքում մեր պատվիրակության անդամները մասնակցեցին հիմնադրամի կողմից կազմակերպված workshop-երի, որոնց մասնակցում էին նաև Թբիլիսիի Արվեստի պետական ակադեմիայի, Գերմանիայի Հիլդեշեյմի Կիրառական գիտությունների, Բելգիայի Անտվերպենի, Սանկտ-Պետերբուրգի և Կեմերովոյի համալսարանների ուսանողները:

Գործուղումը հագեցած էր ելույթներով, քննարկումներով և ճանաչողական էքսկուրսիաներով:

11.04.17