(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՊԵԿԻՆԻ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻՆ

Հոկտեմբերի 8-12-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը և Ֆինանսատնտեսական և տեղեկատվական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Ղազարյանը աշխատանքային այցով կմեկնեն ՉԺՀ-ի մայրաքաղաք Պեկին: Մեր համալսարանի պատվիրակության այցի նպատակը՝ Պեկինի շինարարության և ճարտարապետության համալսարանում կայանալիք ճարտարապետական համալսարանների «Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումի հիմնադրամի հանդիսավոր արարողությանը՝ որպես հիմնադիր անդամ մասնակցելը և ելույթներով հանդես գալն է:

«Մեկ գոտի և մեկ ուղի» կոնսորցիումը ձևավորվել է՝ հավատարիմ մնալով Մետաքսի ուղու «Խաղաղություն և համագործակցություն, հրապարակայնություն և համընդգրկունություն, փոխադարձ ուսումնառություն և փոխադարձ օգուտներ» գաղափարախոսությանը և նպատակ ունի ստեղծել համագործակցության հարթակ և ճարատարապետական առարկաների ու համալսարանների հետ բացահայտել նորարարական զարգացման մեխանիզմները:

06.10.17