(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿը կազմակերպում է Կոմիտեի մասնագետների և աշխատողների, ինչպես նաև համակարգում չաշխատող անձանց վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացներ։

Դասընթացները տևելու են 4 շաբաթ, անցնելու են ՊՈԱԿի ուսումնամեթոդական կենտրոնում (Երևան, Կոմիտասի պող., 35/2 շենք). աշխատանքային օրերին՝ժամը 18։30-ից 20։30-ը, շաբաթ օրը՝ 12։00-ից 16։00-ն։ Նախատեսված են 42 ժամ տեսական դասընթացներ և 15 ժամ գործնական աշխատանք ( որից 24 ժամը՝ անշարժ գույքի գրանցման ոլորտ, 8 ժամը՝ հողաշինարարության և հաշվառման ոլորտ, 6 ժամը՝ գեոդեզիայի և քարտեզագրման ոլորտ, 4 ժամը՝ անշարժ գույքի գնահատման ոլորտ)։

Համակարգում չաշխատող ֆիզիկական անձանց վճարումը դասընթացի համար 50 հազար դրամ է (ԱԱՀը՝ ներառյալ), իրավաբանական անձանց վճարումը՝ 100 հազար դրամ (ԱԱՀը՝ ներառյալ)։

Թեմաներն են՝ 

  1. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման իրավական հիմքեր
  2. պետական գրանցման վարույթը և տեղեկատվության տրամադրում,
  3. պետական գրանցման առաձնահատկություննեը,
  4. պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչում,
  5. պետական գրանցման համակարգի ֆինանսավորում, պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության վճարովիություն և կատարման ժամկետներ,
  6. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգ,
  7. ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջներ,
  8. կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների դասակարգում և ուղղում,
  9. ժամանակակից արբանյակային տեխնոլոգիաներով իրական ժամանակում գործող ռեֆերենց դիրքորոշման կայանների օգտագործման աշխատանքային սկզբունքներ,
  10. տեղագրական և կադաստրային հատակագծերում և քարտեզներում օգտագործվող կոորդինատային համակարգեր,
  11. անշարժ գույքի կադաստրային գնահատման օրենսդրություն, կադաստրային գնահատման ընթացակարգեր,
  12.  ARPIS էլեկտրոնային համակարգում անշարժ գույքի ռեգիստրերի կողմից իրականացվող գործառույթների (մուտքագրումների, տվյալների լրացման, գործարքների ընտրության և այլն) մեթոդական ցուցումներ։

Դասընթացներին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն ՊՈԱԿի ընդհանուր բաժին. հեռ՝ 010 — 54 01 66։ 

 

14.11.18