(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՄՐՑՈՒՅԹ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ «ԴԻԶԱՅՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2-ՐԴ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵԿ ԿԻՍԱՄՅԱԿ ԺԱՄԿԵՏՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Էրազմուս+KA171 դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Իսպանիայի Կաստելոյի արվեստի և դիզայնի դպրոցում (La Escola d’Art i Superior de Disseny de Castelló (EASD))` «Դիզայն» մասնագիտությամբ բակալավրիատի ուսանողների 2024-2025 ուստարում մեկ կիսամյակ ժամկետով ուսումնառելու մասին: Ծրագրին կարող են դիմել Դիզայնի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողները:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով),
  • առաջադիմության մասին տեղեկանք (ՄՈԳ),
  • անգլերենի տիրապետման հավաստագիր/տեղեկանք (TOEFL կամ IELTS առկայության դեպքում),
  • անձնագրի առաջին էջի պատճենը,
  • պորտֆոլիո,
  • Դիզայնի ֆակուլտետի դեկանի և մեկնողի կողմից ստորագրված հիմնավորման նամակ (Motivation letter)` անգլերենով և հայերենով:

Ուսանողների ընտրության հիմնական չափանիշներն են՝ բարձր առաջադիմությունը, օտար լեզվի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Դիզայնի ֆակուլտետի դեկանատ մինչև ապրիլի 5-ը ներառյալ:

Մրցույթը կկայանա ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին:

 

04.04.24