(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սիրելի’ դիմորդներ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը ձեզ համար կազմակերպում է Բաց դռների օրեր: Հանդիպման ընթացքում կծանոթանաք  համալսարանական կյանքին, մասնագիտություններին, լաբորատորիաներին, արվեստանոցներին, ուսանողական առօրյաին, ընդունելության գործընթացին և կստանաք ոչ միայն ձեր բոլոր հարցերի պատասխանները այլև հետաքրքիր տեղեկություններ մեր համալսարանի մասին: 

Վստահ ենք, ծանոթանալով Ճարտարապետաշինարարական 100-ամյա դարբնոցին դուք հստակորեն կուղղորդվեք ձեր ապագա մասնագիտության ընտրության հարցում: 

Բաց դռներին մասնակցելու համար անհրաժեշտ է  այցելել dimord.nuaca.am կայք, այնուհետև  գրանցվել համապատասխան պատուհանում, նշելով Ձեր նախընտրելի մասնագիտությունը:

14.03.22