Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները և կառավարության կողմից ընդունված «ՀՀ տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությունը՝ 2020-2040թթ.» և «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը՝ 2023-2033թթ.» ծրագրերը, տրանսպորտային ուղևորափոխադրումների և բեռանփոխադրումների, լոգիստիկ ծառայությունների հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է համապատասխան մասնագետների պատրաստում:
Մասնագետների պատրաստումը հնարավորություն կտա իրականացնել արդյունավետ, անվտանգ, հուսալի և մրցունակ գներով բեռնափոխադրումների ապահովում՝ մեր երկրի և նրա առևտրային գործընկերների համար, և այսպիսով կարևոր դեր ունենալ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկրից դեպի ծով ելք ունեցող երկրի վերածելու գործում, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստների և երկրի ներսում ճանապարհային հանգույցներին անխափան ինտեգրմանը, այդպիսով ապահովելով ցամաքային և ջրային արդյունավետ կապեր:
Լոգիստիկ ծառայությունների և տրանսպորտային միջոցների միջև փոխկապակցվածությունը անհրաժեշտ է հասցնել առավելագույնի, ինչն ի վերջո թույլ կտա ցանկացած փոխադրում, ճանապարհորդություն առցանց պլանավորել և մեկ գործարքով վճարել: Բարելավված համագործակցությունը և կապը տարածաշրջանային և գլոբալ շուկաների ու արժեշղթաների հետ հնարավորություն կտա ընդլայնված առևտրի և առևտրի հետ կապված ծառայությունների մատուցում իրականացնել:
Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհների ամենաբարձր մակարդակի անվտանգության հասնելու նպատակով ՀՀ կառավարության կողմից որդեգրված «Զրո տեսլական» քաղաքականության իրականացմանը, որով ներկայացվող գործողությունները ուղղված են ավտոճանապարհների երթևեկության անվտանգության բարձրացմանը, ճանապարհատրանս-պորտային պատահարների կանխարգելմանը, ճանապարհային աուդիտին, համապատասխան բարձրակարգ մասնագետների պատրաստումը:
Խոշոր քաղաքների համար որպես բնութագրական երևույթ են դարձել ավտոմոբիլացման արագ տեմպով պայմանավորված տրանսպորտային հիմնախնդիրները, որոնք պահանջում են երթևեկության արդյունավետ կառավարման համակարգերի ժամանակակից տարբեր մեթոդների կիրառում:
«Տրանսպորտի և լոգիստիկ համակարգեր» կրթական ծրագրին կից ստեղծվել է «Ավտոտրանսպորտային կոմունիկացիաների և երթևեկության անվտանգության (ԱՏԿԵԱ)» գիտահետազոտական կենտրոնը՝ լաբորատոր սենյակով և շարժական լաբորատոր ավտոմոբիլով (Трасса-2՝ ПКРС կցորդիչով)՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով: Կենտրոնը՝ ավտոտրանսպորտային հաղորդակցուղիների, փոխադրումների և ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի խնդիրների լուծման համար ընդլայնելով և ինտեգրելով հետազոտությունները, կիրառելով նորարարությունը, զարգացման ժամանակակից տեխնոլոգիաները, փոխադրումների իրականացման և երթևեկության անվտանգության արդյունավետ կառավարման համապատասխան կառույց է՝ հստակ սահմանված պարտավորություններով և ուղղված է այնպիսի ներուժի ձևավորմանը, որը կըմբռնի հիմնախնդրի էությունը և կմշակի փաստերի և տվյալների վրա հիմնված ռազմավարություն:
Իրականացնելու է «Ճանապարհային աուդիտի» վերապատրաստման դասընթացներ:
Ուսանողների ակտիվ մասնակցությունը գիտահետազոտական ուսումնասիրություններին և փորձարարական հետազոտություններին:
Ամբիոնի կողմից մի շարք գյուտերի շնորհիվ ստեղծվել են սարքեր, որոնք կգնահատեն ավտոճանապարհներով փոխադրումների և երթևեկության անվտանգության մակարդակը:
Ստեղծվել է գործնական կապ ՏԿԵ նախարարության և լոգիստիկ կենտրոնների հետ:
Մշակվել է նոր կրթական ծրագիր, որը ներառում է վերը նշված պահանջների իրականացման համար դասընթացներ:
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք՝
- Կունենան ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպման ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և կարողություններ,
- Կկարողանան լոգիստիկայի գործիքակազմը օգտագործել ավտոտրանս-պորտային ձեռնարկության կառավարման համակարգում,
- Կկարողանան գնահատել բեռների տրանսպորտային հատկանիշները փոխադրման, պահպանման ընթացքում՝ դրանց հետ վարվելու կանոնները և փոխադրումների օպտիմալ կազմակերպատեխնոլոգիական սխեմաները,
- Կիմանան ավտոտրանսպորտային շարժակազմերի կառուցվածքը, աշխատանքի սկզբունքը, տեսության հիմունքները: Կտիրապետեն ավտոմոբիլների, դրանց հանգույցների և ագրեգատների աշխատունակության հուսալիության ապահովման տեխնիկաշահագործական նորմաներին և կանոններին,
- Կկարողանան ապահովել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անվտանգ և անխափան գործընթաց, հաշվարկել և ընտրել ճանապարհափողոցային ցանցի օպտիմալ երթուղիներ, գնահատել վտանգավոր տեղամասերը, կառավարել տրանսպորտային հոսքերի անցումը խաչմերուկներով և տրանսպորտային հանգույցներով,
- Կկարողանան իրականացնել ճանապարհային անվտանգության աուդիտ,
- Տիրապետում են/Կտիրապետեն արտադրական գործընթացներին և տրանսպորտային հոսքերի մոդելավորման, պլանավորման և կառավարման սկզբունքներին,
- Կկարողանան օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները, համակարգչային տեխնոլոգիան և տվյալների բազան ծրագրային ապահովման, մասնագիտական գործունեության մեջ լոգիստիկական տեղեկատվության մշակման և օգտագործման համար,
- Կկարողանան մշակել տրանսպորտային շուկայում մրցունակ տարիֆներ՝ հաշվարկելու փոխադրումների ինքնարժեքը (ամորտիզացիոն հատկացումներ, վերադիր ծախսեր, շահագործական ծախսեր, շահույթ, շահութաբերություն և այլն):
Այդ մասնագիտությամբ ավարտած ուսանողները կարող են աշխատանքային գործունեություն ծավալել հետևյալ հաստատություններում՝
- ՏԿԵ նախարարություն,
- Ճանապարհային դեպարտամենտ,
- Քաղաքապետարաններ,
- Մարզպետարաններ,
- Լոգիստիկ կենտրոններ,
- Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձագիտական կենտրոններ,
- Ոստիկանության համակարգ: