ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«UNIVERSITY TOUR» Նախագծի հերթական կանգառը մեր համալսարանում էր 

«Global Media Lab» թիմը նախաձեռնել է յուրօրինակ համալսարանական էքսկուրս լավագույն 10-ը համալսարաններում, որի նպատակն է կրթական ոչ ֆորմալ նախագծի միջոցով ուսանողներին ներկայացնել անձնական և աշխատանքային կարիերայի աճին նպաստող օգտակար ու անհրաժեշտ հմտություններ:

«Universitiy Tour» նախագիծն իրականացնող թիմը երեկ մեր համալսարանում էր: Թրեյնինգին մեր ուսանողները պատրաստվել էին մեծ ոգևորությամբ և քննարկմանն ու ինտերակտիվ խաղին մասնակցելու մեծ պատրաստակամությամբ:  Թրեյնինգի ընթացքում բանախոսները բարձրացրեցին թեմաներ, որոնք խիստ արդիական են և հուզող յուրաքանչյուր ուսանողի:

Ինչո՞ւ չունենք աշխատանք, հիմնական խոչընդոտները, գրագետ ինքնակենսագրական գրելու կանոնները, որտե՞ղ և ինչպե՞ս փնտրել աշխատանք, ինչպե՞ս պետք է մասնակցել հարցազրույցին, ինչպե՞ս դրսևորվել փորձաշրջանի ընթացքում. այս հարցերն էին ընկած սեմինարի հիմքում, որի ավարտից հետո ուսանողները ստացան իրենց բոլոր հարցերի պատասխանները:

Թրեյնինգին մասնակից 70-ից ավելի ուսանողներից 47-ը նաև մասնակցեցին օնլայն ինտելեկտուալ խաղին, որոնցից լավագույն 3-ն արժանացան մրցանակների:

Սեմինարը տպավորիչ և ուսուցողական էր ոչ միայն ուսանողների համար: Նախագիծն իրականացնողների խոսքերով՝ մեր համալսարանն իր՝ ուսանողների ներգրավվածությամբ, ակտիվությամբ և ընկալողականությամբ եզակի էր: Եվ ամենակարևորը՝ «Global Media Lab» թիմի հետ համագործակցությունը կլինի շարունակական. ուսանողներին հետաքրքրող դեռ շատ հարցեր սպասում են պատասխաններին և բուռն քննարկումներին:

07.04.17

 897 просмотров всего,  1 просмотров сегодня