(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ը՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Այսօր Հայաստանի կրթական բոլոր հաստատություններում հնչեց դպրոցական առաջին զանգը: Սեպտեմբերի 1-յան բարեմաղթանքներ, ծաղիկներ, փուչիկներ և մեծ ապագա կանխատեսող լայն ժպիտներ:

Տոնական էր օրը նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցում: Շուրջ 300 աշակերտ մուտք գործեցին դպրոց՝ հետագայում բանիմաց մասնագետ դառնալու հստակ որոշմամբ:

Գիտելիքի օրվա առթիվ՝ աշակերտներին իրենց ողջույնի խոսքերը հղեցին ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանը, ովքեր հորդորեցին կարևորել գիտելիքի ուժը, գնահատել ժամանակը և ապագայում կատարել մասնագիտական ճիշտ ընտրություն:

Աշակերտները տոնական օրը համեմեցին և հյուրերին ողջունեցին Գիտելիքի օրվան ձոնված ասմունքով, երգ ու պարով:

01.09.17