(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՕԲՅԵԿՏԻՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՃՇՀԱՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՆՈՐ ՍԱՐՔ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ստեղծվել է նոր սարք՝ պնևմատիկ դողի  և ճանապարհածածկույթի կցման գործակցի չափիչ սարք, որն այլ կերպ անվանում են ROAD-01: Սարքը ստեղծվել է ՃՇՀԱՀ Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման լաբորատորիայի մասնագետների կողմից: Սարքի ստեղծման նպատակը օբյեկտիվ փորձաքննություն կատարելն է:  

Ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննության ժամանակ շատ կարևոր է որոշել ավտոմոբիլի արագությունը մինչև պատահարը. դա որոշվում է արգելակման ուղիով, իսկ արգելակման ուղին մեծապես պայմանավորված է պնևմատիկ դողի  և ճանապարհածածկույթի կցման գործակցով: Այդ գործակիցը չափելու սարքեր Հայաստանում գործնականորեն չկան: «Համալսարանական թիմը» ստեղծել է մեխանիկական էլեկտրոնային չափիչ սարք, որը ստորակետից հետո 2 թվի ճշտությամբ ցույց է տալիս կցման գործակցի արժեքը: Սա անհրաժեշտ է, որ օրինակ դատարանում երբ որոշվում է վարորդը մեղավոր է թե՞ ոչ, կցման գործակիցը հստակ արժեք ցույց կտա, ինչն էլ կորոշի վարորդի մեղավորության աստիճանը:  

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ Կարո Մոսիկյանը նշեց. «Փորձագետը, կախված իր ծավալած մասնագիտական գործունեությունից, փորձից և գիտելիքից, հնարավոր է լավ կամ վատ առումով սխալվել, սակայն սարքը օբյեկտիվորեն ցույց կտա թիվը, որն էլ կդառնա հիմք որոշելու մեղավորությունը կամ ընդհակառակը»: 

05.10.23