(010) 303-300

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹԵՄԱՅՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՃՇՀԱՀ-ՈՒՄ

Օրերս ՃՇՀԱՀ-ում տեղի ունեցավ հանդիպում, որը նվիրված էր փրկարարական գործի հիմնարար սկզբունքներին, կամավորական ուսանողական փրկարարական կազմավորումների զարգացմանը և փրկարարական գործիքների կիրառման առանձնահատկություններին։

Հանդիպումը վարեցին Երևանի փրկարարական վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պատասխանատու աշխատակից Գարեգին Հակոբյանը և ՃՇՀԱՀ քաղպաշտպանության շտաբի պետ  և հրդեշիջման պատասխանատու Արման Բադալյանը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան կամավորական ուսանողական փրկարարական կազմավորումների դերին, դրանց զարգացման հնարավորություններին և ուսանողների ներգրավվածության կարևորությանը արտակարգ իրավիճակներում։ Քննարկվեց նաև, թե ինչպես կարող են ուսանողները ձեռք բերել փրկարարական հմտություններ և դառնալ այդ նախաձեռնությունների ակտիվ մասնակից։

Բացի այդ, ներկայացվեցին փրկարարական հիմնական գործիքների տեսակները, դրանց կիրառման մեթոդները և արտակարգ իրավիճակներում դրանց ճիշտ օգտագործման անհրաժեշտությունը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան պատկերացում կազմելու այնպիսի գործիքների մասին, ինչպիսիք են փրկարարական պարանները, հատուկ կտրող սարքերը, ինչպես նաև այլ կարևոր սարքավորումներ, որոնք օգտագործվում են տարբեր իրավիճակներում։

Հանդիպումը անցավ բովանդակալից ու ինտերակտիվ ձևաչափով՝ նպաստելով մասնակիցների գիտելիքների ու պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։

24.03.25