(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՏՐՎԵՑԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արցախի Հանրապետության նախարարությունը դիմել էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին` բարեգործական հիմունքով Ասկերանի շրջանի Լուսաձոր և Ներքին Սզենք համայնքների ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագծա- նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար:

Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանի գլխավորությամբ մագիստրատուրայի ուսանողներ Էրիկ Հոդաբաշյանը, Գոռ Պողոսյանը և շրջանավարտ Լիլիթ Պետրոսյանը իրականացրել են աշխատանքային մանրամասն նախագիծ, կազմվել է նախահաշիվ և փոխանցվել Արցախի Հանրապետության գործընկերներին։ Նախահաշվի հիման վրա մեկնարկել են շինարարական աշխատանքները, ու ըստ բնակավայրերի՝ ապահովել է պատշաճ որակի սպասարկում:

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքային թիմին և շնորհակալագրեր հանձնեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից։

15.09.22