(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԵՆԵՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԳԵՐԱԶԱՆՑ ՈՒՍԱՆՈՂԻՆ

Շինարարության ֆակուլտետի Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի ընդլայնված նիստն այսօր հատուկ նշանակության էր: Գործընկերները հիշում էին, մեծարում ու խոսում ամբիոնի նախկին վարիչ Վեներա Մարգարյան նվիրված մասնագետի, լավ մարդու և ընկերոջ մասին, բայց ոչ միայն: Շինարարության ֆակուլտետի դեկան Դավիթ Գրիգորյանը և Ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ Սուրեն Թովմասյանը ներկայացրեցին նիստի բուն բովանդակությունը:

Դավիթ Խանաղյան. Շինարարության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող՝ ինժեներական գեոդեզիա մասնագիտացմամբ: Նա այն ուսանողն է, ով արժանացել է Վեներա Մարգարյանի անվան գերազանցության մրցանակի:

Առաջիկա 10-ը տարիների համար նախատեսված կրթաթոշակի գաղափարը երջանկահիշատակ տիկին Մարգարյանի զարմուհիներինն է: Ասում են՝ ուզում էինք վառ պահել հորաքրոջ անունը, համբավն ու տարիների անձնվեր աշխատանքը:

Յուրաքանչյուր տարի՝ անվանական միանվագ կրթաթոշակը կստանա նշված ֆակուլտետի լավագույն առաջիմություն ցուցաբերած ուսանողը: Մրցանակը պարտավորեցնող է՝ նշեց Դավիթ Խանաղյանը և խոստացավ անել առավելագույնը՝ տիկին Մարգարյանի ամբիոնի անունն ու մասնագիտությունը տվյալ բնագավառում բարձր պահելու համար:

18.10.19