(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՅՈՒՏԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի ունեցավ Գաղափարների, գյուտերի և նոր ապրանքների 75-րդ միջազգային առևտրային ցուցահանդեսը – iENA 2023: Ծրագիրը իրականացվում է IFIA-ի հետ համատեղ: Ցուցահանդեսը տևեց երեք օր, և այդ երեք օրերի ընթացքում iENA-ն ներկայացնում էր գյուտեր ամբողջ աշխարհից։ iENA-ի ընթացքում Նյուրնբերգի առևտրային հանրությանը ներկայացվեցին ավելի քան 500 գյուտեր: Նյուրնբերգի այս ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն ընձեռեց ցանցային կապեր հաստատել պոտենցիալ ներդրողների և արտոնագրողների հետ և նորարարությունները ներկայացնել անձնական զրույցներում: Միջազգային ցուցահանդես-մրցույթին մասնակցում էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր շինարար Վարդգես Գրիգորյանը և ՃՇՀԱՀ դասախոս Աշոտ Մխիթարյանը: Գյուտը վերաբերում է բետոնամղիչ և բետոնախառնիչ սարքի ստեղծմանը: Պարոն Գրիգորյանի գյուտը արժանացավ արծաթե մեդալի:
Այս կապակցությամբ Վարդգես Գրիգորյանը և Աշոտ Մխիթարյանը հյուրընկալվել են Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն և անձամբ դեսպանից ստացել շնորհակալական խոսքեր։
21.11.23