Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։
Ուսանողական տարիները կյանքի այն բացառիկ շրջանն են, երբ ձևավորվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, այլև աշխարհայացքը, արժեքային համակարգն ու ապագայի հանդեպ պատասխանատվությունը։ Սա ինքնաբացահայտման, համարձակ մտահղացումների, նոր հնարավորությունների և մեծ նպատակների ճանապարհ է, որի յուրաքանչյուր քայլ կարևոր է ձեր անձնական ու մասնագիտական կայացման համար։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում դուք ընտրել եք մի ուղի, որի արդյունքները տեսանելի են դառնում իրական միջավայրում՝ քաղաքներում, շենքերում, կառույցներում, տարածքներում և մարդկանց կյանքի որակի փոփոխություններում։ Ձեր ապագա մասնագիտություններն իրենց մեջ կրում են ստեղծելու, վերափոխելու և հասարակության զարգացմանը նպաստելու մեծ ներուժ ու պատասխանատվություն։
Մեր համալսարանի կարևորագույն առաքելություններից է ձեզ համար այնպիսի կրթական միջավայրի ձևավորումը, որտեղ գիտելիքը համադրվում է ստեղծարարության, նորարարության, նախաձեռնողականության և գործնական փորձի հետ։ Մենք հավատում ենք, որ ձեր գաղափարները, ձգտումներն ու ներուժը կարող են դառնալ համալսարանի զարգացման շարժիչ ուժը և մեր երկրի ապագայի կարևորագույն հենասյուներից մեկը։
Սիրելի՛ ուսանողներ, եղե՛ք համարձակ ձեր նպատակներում, բաց՝ նոր գաղափարների ու հնարավորությունների առաջ, հետևողական՝ ձեր ընտրած ճանապարհին։ Ջանասիրաբար սովորե՛ք, խորացրե՛ք ձեր մասնագիտական գիտելիքները և զարգացրե՛ք կարողություններն ու հմտությունները՝ գիտակցելով, որ այսօր ներդրված ջանքերն ու նպատակասլաց աշխատանքը ձեր ապագա մասնագիտական հաջողության և կայացման կարևորագույն նախապայմանն ու անհրաժեշտությունն են։
Մաղթում եմ, որ ձեր գիտելիքը դառնա ուժ, գաղափարները՝ իրականություն, իսկ հաջողությունները՝ նոր բարձունքների հասնելու հիմք։
Շնորհավո՛ր Ուսանողների միջազգային օրը։