(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՊՐՈՖԵՍՈՐ ԽԱՉԻՅԱՆԻ ՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիյանը շարունակում է գրանցել մասնագիտական նոր հաջողություններ:

Բնական աղետներից պաշտպանության, սեյսմակայուն շինարարության և երկրաշարժագիտության Եվրասիական ասոցացիան Շինարարի օրվա կապակցությամբ վկայագիր է շնորհել պարոն Խաչիյանին՝ սեյսմիկ գոտիներում ռիսկերի նվազեցման, շինարարության և քաղաքաշինական բնագավառներում զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար: Ինչպես նաև շնորհվել է մեդալ՝ սեյսմակայուն շինարարության բնագավառում ևս մեծ ավանդ ունենալու համար:

Ծննդյան տարեդարձի առթիվ  ԱՊՀ երկրների համագործակցության և շինարարական գործունեության աջակցության միջպետական խորհրդի, Սեյսմակայուն շինարարության և բնական տեխնոգեն հետևանքների նվազեցման հարցերով հանձնաժողովի և «Աղետների նվազեցման և վերլուծման  տարածաշրջանային ալիանս» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության կողմից  պրոֆեսորը  պարգևատրվել է պատվոգրով:

Շնորհավորում ենք պրոֆեսոր Խաչիյանին և շնորհակալություն հայտնում՝ համալսարանի պատիվը բարձր պահելու համար:

15.09.23