(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

ՃՇՀԱՀ Զբոսաշրջություն մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս, Սերվիս մասնագիտության համակարգող Սուսաննա Բարսեղյանի նախաձեռնությամբ այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Այցի նպատակն էր Էջմիածնի Մայր Տաճարը ներկայացնել ոչ միայն որպես հայոց հոգևոր կենտրոն, այլև որպես Համաշխարհային մշակութային ժառանգության մաս՝ զարդարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ճառանգության ցանկը:

Այցի շրջանակներում ուսանողները հանդիպում ունեցան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանի հետ: Այցելեցին Ռուբեն Սևակ և Խրիմյան թանգարաններ, որտեղ ներկայացվեցին հայոց բազմադարյան պատմության, գրականության և արվեստի բացառիկ արժեքները, հոգևոր մշակույթի գանձերը:

Սուսաննա Բարսեղյանը նշեց, որ այցը պատահական չէր և ուսանողները այսպես առավել գործնական գիտելիքներ են ձեռք բերում տեղում ծանոթանալով և տեսնելով մեր մշակութային արժեքները:

03.04.23