«Ճարտարապետների և շինարարների 100-ամյա դարբնոցը», առաջին անգամ իր բոլոր շրջանավարտներին դիպլոմներ շնորհեց «Ճարտարապետաշինարարական գլուխգործոց Գառնիում»։
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44 օրյա պատերազմում նահատակված ուսանողների հիշատակը’ ՃՇՀԱՀ -Ի ռեկտորը ‘անուն առ անուն հնչեցրեց նրանց անունները։
«Այս համալսարանի շրջանավարտները պահանջարկված են մեր երկրի շինարարության և տնտեսության ոլորտներում։ Հույս ունեմ, որ ձեր մտքի թռիչքը կներդրվի մեր հայրենիքի, պետության զարգացմանը։ Շնորհավորում եմ ի դեմս Ձեզ սիրելի շրջանավարտներ, ապագայի ճարտարապետներին և շինարարներին։ Առաջ դեպի հաղթանակներ, նոր հորիզոններ, պայծառ ապագա»,- իր ելույթում ընդգծեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։
2020-2021թթ ուս տարվա՝ ճարտարապետության, շինարարության, քաղաքային տնտեսության և էկոլոգիայի, կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների շրջնավարտների համար տարին հոբելյանական է՝ այս տարվա հոկտեմբերին կլրանա ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100 տարեկանը։ Մեկ դար շարունակ շրջանավարտները քարի ու բետոնի, ճշգրիտ հաշվարկների միջոցով կերտում և հավերժացնում են Հայաստանի պատմությունը, ինչպես նաև զարգացնում են վերը նշված ոլորտների գիտատեխնիկական հնարավորությունները։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, նշանավոր ճարտարապետներ, շինարարներ։
«Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ բուհն ավարտելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կզարգացնի և կօգտագործի բուհում ստացած գիտելիքը, կդառնա բարձրակարգ մասնագետ և իր ներդրումը կունենա մեր երկրի զարգացման գործում: Մաղթում եմ մասնագիտական շարունակական հաջողություններ, ձեր ներուժն իրացնելու և երազանքներն իրականացնելու նոր հարթակներ»,- իր ելույթում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։
Գառնիի տաճարը ամբողջությամբ լցված էր երիտասարդների խինդով, երաժշտությունով, շնորհավորանքներով և ապագաի տկատմամբ վառ հույսերով։
Ջերմորեն շնորհավորելով շրջանավարտներին և նրանց ծնողներին, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին միջոցառմանը ներկա գտնվելու համար և պատգամեց շրջանավարտներին երբևէ չդադադարել սովորել։ Միաժամանակ նա վստահեցրեց․ «Ձեր հետագա հետաքրքիր գաղափարները և ծրագրերը համալսարանը միշտ պատրաստ է լսել և քննարկել՝ սա ձեր օջախն է, որի դռները միշտ բաց են ձեզ համար։ Առանձնակի ուզում եմ կարևորել մեր պրոֆեսորադասախոսական կազմի ներդրումը, որոնց ջանքերի շնորհիվ է, որ մեր շրջանավարտները իրենց տեղն են գտնում միջազգային ասպարեզում»։