(010) 303-300

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ

Օրերս ՃՇՀԱՀ-ում իրականացավ շինարարության ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շրջանավարտներին շնորհավորեց Շինարարության ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը, ով նաև հանձնեց դիպլոմները ուսանողներին։

Ֆակուլտետի դեկան Արամ Սահակյանը շնորհավորելով ուսանողներին նշեց.

«Հասարակության ու պետության կյանքի բոլոր ոլորտներում զարգացում ապահովելու համար պահանջվում են խորը գիտելիքներով զինված, որակյալ մասնագետներ, որոնք համապատասխանում են աշխատաշուկայի պահանջներին, գործատուների կարիքներին: Ակնհայտ է, որ 21-րդ դարում համալսարանները ոչ միայն պետք է ստանձնեն որակյալ մասնագետների պատրաստման, գիտելիքների փոխանցման ու վերարտադրության առաքելությունը, այլև պետք է դառնան գիտելիքահեն հասարակության առանցքն ու առաջմղիչ ուժը:

Հարգելի՛ շրջանավարտներ, մասնագիտական զարգացումը երբեք պետք է կանգ չառնի, երբեք պետք է չբավարարվել ստացված արդյունքներով, պետք է դնել բարձր նպատակներ, հասնել դրանց և նորից շարժվել առաջ»:

Դիպլոմ ստացան առկա և հեռակա ուսուցման 18 ուսանողներ հետևյալ մասնագիտություններով՝ Շինարարական ճարտարագիտություն, Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ, Շինարարական ճարտարագիտություն, Ջերմագազամատակարարում և օդափոխություն, Շինարարություն, Շինարարական նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արտադրություն)՝ 4 շրջանավարտ, Շինարարական ճարտարագիտություն, Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում:

24.03.25