(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ՃՇՀԱՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՐԻՆ ԱՆԻՈՒՄ

ՃՇՀԱՀ քաղաքային տնտեսության և էկոլոգիայի ֆակուլտետի Սերվիս մասնագիտության Ք-14 խմբի ուսանողները Գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի դասախոս Սուսաննա Բարսեղյանի ղեկավարությամբ «Զբոսաշրջություն» առարկայի շրջանակում այցելեցին Շիրակի մարզի սահմանամերձ Նորաշեն գյուղ՝ դիտելու հայոց հին մայրաքաղաքներից XI -XIII դարերում արևելքի խոշորագույն քաղաքների շարքին դասվող, հազար ու մի եկեղեցիների քաղաք միջնադարյան Անիի ավերակները:

Ուսանողների այցը Անի ինքնանպատակ չէր: Համալսարանը շատ է կարևորում գործնական դասերը և ամեն հնարավորություն օգտագործում է ուսանողներին տեսականը ուսումնասիրելուց հետո բուհում ձեռք բերած գիտելիքները օգտագործել պրակտիկ գործողություններում, ինչպես նաև ձեռք բերել մասնագիտական որոշակի փորձառություն: Ուսանողները տեսան հոյակապ եկեղեցիների ավերակները, չքնաղ վանքերը, բարձրաբերձ աշտարակների և պարիսպների հատվածներն իրենց շքեղ քանդակներով, ինչպես նաև այցելեցին Դաշտադեմ ամրոց:

20.11.23