(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ՃՇՀԱՀ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2023»-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ 

«ՃՇՀԱՀ ՇԱԽՄԱՏԻ ԳԱՎԱԹ 2023» շախմատի մրցաշարի հաղթողները ստացան իրենց մրցանակները: Մրցաշարին մասնակցում էին համալսարանի բոլոր ֆակուլտետներից շուրջ 30 ուսանող: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շինարարության ֆակուլտետի ուսանող Վարդան Սարգսյանը, իսկ աղջիկների մրցապայքարում առաջինն էր՝ Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Աննա Պողոսյանը: Ընդհանուր մրցաշարի բացարձակ հաղթողը Վարդան Սարգսյանն էր ով գերազանցեց բոլոր մասնակիցներին: 

Ուսանողներին ռեկտորատի նիստում շնորհավորեց ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը: Կարևորելով մրցաշարը պարոն Վարդանյանը նշեց, որ բացի համալսարանում ստացած մասնագիտական գիտելիքներից շատ է կարևորում արտալսարանային պայմաններում ձեռք բերածը և այս համատեքստում շախմատը լավագույն ազդեցությունը ունի ինժեներական մտքի զարգացման հարցում: Մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով և իհարկե խրախուսական նվերներով։ 

22.11.23