(010) 303-300

ՃՇՀԱՀ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՌԻԳԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԼԻԵՊԱՅԱՅԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Erasmus+ ծրագրի շրջանակում հյուրընկալեց Ռիգայի տեխնիկական համալսարանի Լիեպայայի ակադեմիայի պատվիրակությանը։ Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել երկու բուհերի միջև գործընկերային հարաբերությունները, զարգացնել միջազգային համագործակցությունը և նախանշել համատեղ կրթական ու գիտահետազոտական նոր ուղղություններ։

Պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան համալսարանի Միջազգային համագործակցության վարչության ներկայացուցիչների հետ։ Ներկայացվեցին երկու բուհերի միջազգային գործունեությունը, Erasmus+ ծրագրերի շրջանակում իրականացվող նախաձեռնություններն ու ձեռքբերումները, որից հետո տեղի ունեցան բովանդակալից քննարկումներ՝ համագործակցության հետագա ընդլայնման շուրջ։

Պատվիրակությունը այցելեց նաև համալսարանի ուսումնահետազոտական լաբորատորիաներ՝ ծանոթանալով շինանյութերի տեխնոլոգիաների, BIM համակարգերի և գեոդեզիայի լաբորատորիաների աշխատանքին, ինչպես նաև համալսարանի գիտակրթական ենթակառուցվածքներին և տեխնիկական հնարավորություններին։

Այցի կարևոր բաղադրիչներից էին հանդիպումները Ճարտարապետության, Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետների վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Քննարկվեցին դասախոսների և ուսանողների փոխանակման, համատեղ դասընթացների կազմակերպման, հետազոտական նախագծերի իրականացման և միջազգային նոր ծրագրերի մշակման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնման կարևորությունը, այդ թվում՝ Erasmus+ նոր նախաձեռնությունների շրջանակում։

Այցի շրջանակում Ռիգայի տեխնիկական համալսարանի Լիեպայայի ակադեմիայի ներկայացուցիչ պրոֆեսոր Արթուրս Մեդվեցկիսը Կառավարման և տեխնոլոգիայի ֆակուլտետի ուսանողների համար հանդես եկավ «Սոցիոլոգիան բիզնեսում» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով ոլորտի ժամանակակից մոտեցումներն ու գործնական կիրառությունները։

01.07.26